ԱՄՆ դեսպանն այցելել է Կապան, զրուցել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ
Կապան կատարած այցի ընթացքում ԱՄՆ դեսպան Քվինը զրուցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները: Այս մասին տեղեկանում են ԱՄՆ դեսպանությունից:
«Սերտորեն համագործակցելով հումանիտար կազմակերպությունների հետ՝ մենք աջակցում ենք կացարան գտնելու և Հայաստանում հարմարվելու հարցում տեղահանվածներին և փախստականներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ: