Երևան, 05.Մայիս.2024, 00:00 |
Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան... Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվո... Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավ... Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացա... Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ.... Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդ... Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվեր... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայ... «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մե... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի... «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակու... ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ... Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում (տեսանյութ... էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաք... ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն... Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մե... Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձմա... Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համ... Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Փաշինյանը յասամաններ է նվիրում Աննա Հակոբյանի... Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնեն... Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմու... Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել ... «Մենք այս շարժման զինվորն ենք». զոհված զինծառ... Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապար... Տավուշից քայլերթ է սկսվել՝ դեպի Երևան․ Ուղիղ ... Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը... Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան ... ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վե... Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությու... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարու... Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի իր տարածքում գ... Բագրատ Սրբազանը Կիրանցում է (տեսանյութ) Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն ե... Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին... Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել... Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, ... Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան... ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պ... Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հե... Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշա... Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հ... Նավթի գները նվազել են Խարդախության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա ... Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծ... Աստղագուշակ` մայիսի 4-ի համար Լույս չի լինելու Երևանում և մարզերում Բախվել են «VAZ»-ը և «Mercedes»-ը․ 3 հոգի տեղա... 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և ... Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի ... Կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հ... Նոր Արեշ թաղամասում գետի հենապատի փլուզման հե... Զովունի գյուղում այրվել է գազի բալոն Աշտարակի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի ... Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկմ... Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ... Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում․... Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարա... Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «... Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դ... «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողո... Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարն... Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբե... Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է ... Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել ... Դիաբետիկ կետոացիդոզ․ ինչպես է արտահայտվում

Ռազմական գործողությունների սկսվելուց ժամեր անց ես հասկացա, որ մենակ ենք, ռուսական կողմը դիտորդի կարգավիճակում էր․ Շահրամանյան

«Սեպտեմբերի 19-ի առավոտյան ես գտնվում էի ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի մոտ և առաջին ազդակը, որ կարող է սկսվել ռազմական գործողություններ, եղել է այն, որ Շուշիի ներքևում գտնվող Տանկի հուշարձանի հարակից ադրբեջանական հենակետից մոտեցել են հարակից ռուսական հենակետի ավագին և զգուշացրել՝ թաքցրեք ձեր անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին»,-Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատմեց Սամվել Շահրամանյանը:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների հետ ճշտելուց հետո հաստատվել է այդ փաստը, պարզ է դարձել, որ որոշ ժամանակ անց հնարավոր է սկսվեն ռազմական գործողություններ։

Հայտնելով, որ երկար ժամանակ Արցախի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի էին բերված եղել՝ Շահրամանյանն ասաց, որ իր աշխատասենյակ վերադառնալուց կես ժամ անց սկսվել է ինտենսիվ հրետակոծությունը:

Նա խոսեց նաև ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների մասին և ասաց. «Ռազմական գործողությունների սկսվելուց ժամեր անց ես հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական այդ ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը գտնվում էր, կարելի է ասել, դիտորդի կարգավիճակում, մենք մեր հարցերը պետք է ինքնուրույն ունակ լինեինք կարգավորել»։

Նրա խոսքով՝ Պաշտպանության բանակի, այլ ուժային կառույցների ու նաև մեր բնակչության հետ միասին սկսվել են ռազմական գործողություններին պատասխան գործողությունները, ինչի շնորհիվ է, որ հնարավոր եղավ ադրբեջանական կողմի հետ սկսել բանակցություններ, որոնք տևել են շուրջ 12 ժամ։

«Մեզ համար պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերն անհամեմատելի էին և որքան երկար շարունակեինք, այնքան ավելի շատ զոհեր ու կորուստներ կունենայինք, և իմ նպատակը, որպես Արցախի նախագահ, կայանում էր նրանում, որ մենք հնարավորինս արագ կանգնեցնենք ռազմական գործողություններն և խուսափեինք ավելի շատ զոհերից»,-ասաց Սամվել Շահրամանյանը:

Բանակցությունների սկզբում ադրբեջանական կողմը, ստ Արցախի նախագահի, հայտարարել է, թե ռազմական գործողությունները իրենց նպատակն ունեն և մինչև չհասնեն դրան չէն դադարեցնի այն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր շրջանները գտնվում էին շրջափակման մեջ, հակառակորդը մոտեցել էր Ստեփանակերտին և գտնվում էր Կրկժան տեղամամսին շատ մոտ, այդ իրավիճակում այլ բան, քան գնալ որոշակի զիջումների, մեզ չէր մնում և ես առաջարկել եմ, որ իրենք ուղարկեն իրենց գրավոր պահանջներն ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու համար»,-ասաց Արցախի հանրապետության նախագահը՝ շեշտելով որ այդ ժամանակ ադրբեջանական կողմն էլ էր կրում բավականին մեծ կորուստներ:

Ինձ համար պարզ է եղել, որ Բաբայանի ասածն արկածախնդրություն էր

«Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ և հայտարարել որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների ադրբեջանական կողմի հետ»,-հայտնեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

Նա ասաց, որ Խանումյանին ասել է,որ դեմ չէ, թող Սամվել Բաբայանը ներկայանա և ներկայացնի իր ծրագիըըև եթե այն ընդունելի է, ապա ինքը պատրաստ է գնալ նաև այդ քայլերին:

Բայց Խանումյանն ասել է, որ իշխանությունը հանձնվի Բաբայանին և ինքը իրականացնի մնացած գործընթացները:

«Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, և չնայած իմանալով, թե հետագայում ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խոսակցությունը և ինչ ձևի կարող էր մեկնաբանվել, ես սեպտեմբերի 19-ի երեկոյան կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատու հետ և փորձել իրենից ճշտել, թե արդյոք կա՞ Արցախում ուրիշ այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ և դրա ընթացքում ավելի շուտ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները և ավելի հեշտ բանակցություններ իրականացնել, քանի որ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող»,-պատմեց Շահրամանյանը և, տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմից ստացել է բացասական պատասխան, շարունակեց. «Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր և պետք է շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»:

Արցախի Նախագահը հայտնեց, որ ԱՀ ԱԽ նիստերից մեկում է իմացել, որ Սամվել Բաբայանը միջնորդավորված բանակցություններ է վարում ին-որ 23 կետանոց փաստաթղթի շուրջ:

«Այդ ԱԽ նիստից հետո ես պատահական իր հետ հանդիպել եմ և առաջարկել՝ ինձ ներկայացնի, թույլատրի ծանոթանալ, թե ինչ փաստաթուղթ է քննարկում ադրբեջանական կողմի հետ: Ինքն ասել է, որ 23 կետանոց ինչ-որ փաստաթուղթ է, որի հիմնական մասը ադրբեջանական կողմի համար ընդունելի է, և երեք կետի վերաբերյալ պետք է քննարկումներ իրականացվի»,-ասաց Շահրամանյանը:

Հայտնելով, որ ինքն այդ փաստաթուղթը այդպես էլ չի տեսել՝ ԱՀ նախագահը նշեց, որ տեղյակ չէ, թե այդ փաստաթղթում ինչ է նշված:

«Տեղյակ եմ միայն իր կողմից ներկայացված և համացանցում եղած տեղեկություններից, որ բանակցում են Արցախի համար ավտոնոմիայի ինչ-որ կարգավիճակ: Ճիշտն ասած, այդ հայտարարությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ, որովհետև ինձ հետաքրքիր է, թե ում հետ է ինքը քննարկել այդ փաստաթուղթը, ով է իրեն լիազորել Արցախի անունից՝ բանակցել Ադրբեջանի հետ, իր ասելով՝ դա Արայիկ Հարությունյանն է եղել: Եթե Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել այդ փաստաթղթին, այն պետք է քննարկվեր նաև ՀՀ ղեկավարության հետ: Գոնե Սամվել Բաբայանի կողմից դա պետք է քննարկվեր:

Մենք դեռ ունենալով Արցախի Հանրապետություն որպես անկախ պետություն, եթե քննարկում ենք դրա կարգավիճակը իջեցնելու հարցը՝ հասցնելով ավտոնոմիայի, ուրեմն մենք պետք է գնանք այն քայլին, որ հենց այդ փաստաթղթով պետք է լուծարվեր Արցախի Հանրապետությունը, և դառնար ավտոնոմիա Ադրբեջանի կազմում: Ինձ մոտ հարցեր են առաջանում, թե որտեղի՞ց էր իր մոտ համոզմունքը, որ դա իրական փաստաթուղթ է և հնարավոր է դա ընդունվի Ադրբեջանի կողմից»,-ասաց նախագահը:

Նա տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմից իրեն վստահեցրել են, որ նման փաստաթուղթ չի քննարկվում և իրենք պատրաստ չեն մեզ հետ քննարկել որևէ կարգավիճակի հարց՝ պատճառաբանելով, թե իրենց կազմում ունեն այլ ազգային փոքրամասնություններ, և եթե Արցախին տրվի որոշակի կարգավիճակ, նրանք էլ պետք է պահանջեին կարգավիճակ:

«Իրենց խոսքով, իրեքն չեն գնա պետությունը իրենց ձեռքով քանդելու ճանապարհով»,- հայտնեց Սամվել Շահրամանյանը:

Կանոնների խախտման պատճառով տեղի ունեցավ այդ պայթյունը

«Պայթյունը տեղի է ունեցել ՊԲ-ի անձեռնմխելի պահեստում, որը նաև մինչև ռազմական գործողությունները ձգտում էինք չօգտագործել, որովհետև այն նախատեսված էր հենց ռազմական գործողությունների սկսման ժամանակ օգտագործելու համար»,-պատասխանելով պայթյունի վերաբերյալ հարցին՝ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:

Նրա խոսքով՝ պայթյունից տուժծները հիմնականում Ստեփանակերտի բնակիչներն են, քանի որ պահեստը մոտ է եղել իրենց:

Շահրամանյանն ասաց, որ բնակչությունը խուճապի հետևանքով հայտնվել է զորամասի պահեստում, չի պահպանել անվտանգության տարրական կանոնները:

«Իրականացվում էր բենզինի ինքնուրույն դուրս բերում պահեստից: Այդ կանոնների խախտման պատճառով տեղի ունեցավ այդ պայթյունը, որը խլեց մեծ թվով կյանքեր»,-ասաց Արցախի նախագահը և, մեկնաբանելով եղած խուճապը, շարունակեց. «Թեև մենք հայտարարում էինք, որ այս ռեժիմը գործելու է մինչև տարվա վերջ և բոլոր ցանկացողները ապահովվելու են տրանսպորտով և տեղափոխվելու են Հայաստան, բայց այն կար: Մեզ համար այդ դեպքը շատ ծանր է: Մենք ունեցել ենք գրեթե նույն զոհերի թիվը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում»:

Նա տեղեկացրեց, որ Արցախի ՔԿ-ի կողմից հարուցվել է քրեական գործ, որը փոխանցված է Հայաստանի ՔԿ զինվորական գլխավոր վարչություն:

«Ես կխնդրեի Հայաստանի ՔԿ-ի ղեկավարությանը հետևողական լինել և պարզել այդ դեպքի բոլոր հանգամանքները, հայտնաբերել բոլոր մեղավորներին և ենթարկել պատասխանատվության»,-հայտարարեց Շահրամանյանը:

Ես Հայաստան եմ տեղափոխվել ուղղաթիռով

«Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում»,-հայտարարեց Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպ նպատակով է Ադրբեջանն առևանգել Արցախի երեք նախագահներին, և մյուսներին:

«Կարելի է հարցնել, թե ինչու որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել, և ձերբակալվել են նախկին ղեկավարներ, օրինակ, պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության նախկին նախարարի տեղակալ, բայց բոլոր գործողներն անվտանգ դուրս են եկել: Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաև կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»,-ասաց Արցախի նախագահը:

Պատասխանելով իր՝ Հայաստան (Սիսիան) տեղափոխվելու մասին հարցին՝ Շահրամանյանն ասաց, որ տեղափոխվել է ուղղաթիռով, իր հետ եղել է պաշտպանության նախարարը, իմ անվտանգության երկու աշխատակիցները:

դիտվել է 203 անգամ

Այս թեմայով

Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան... Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվո... Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավ... Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացա... Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ.... Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդ... Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվեր... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայ... «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մե... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի... «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակու... ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ... Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում (տեսանյութ... էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաք... ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն... Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մե... Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձմա... Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համ... Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Փաշինյանը յասամաններ է նվիրում Աննա Հակոբյանի... Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնեն... Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմու... Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել ... «Մենք այս շարժման զինվորն ենք». զոհված զինծառ... Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապար... Տավուշից քայլերթ է սկսվել՝ դեպի Երևան․ Ուղիղ ... Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը... Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան ... ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վե... Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությու... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարու... Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի իր տարածքում գ... Բագրատ Սրբազանը Կիրանցում է (տեսանյութ) Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն ե... Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին... Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել... Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, ... Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան... ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պ... Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հե... Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշա... Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հ... Նավթի գները նվազել են Խարդախության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա ... Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծ... Աստղագուշակ` մայիսի 4-ի համար Լույս չի լինելու Երևանում և մարզերում Բախվել են «VAZ»-ը և «Mercedes»-ը․ 3 հոգի տեղա... 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և ... Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի ... Կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հ... Նոր Արեշ թաղամասում գետի հենապատի փլուզման հե... Զովունի գյուղում այրվել է գազի բալոն Աշտարակի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի ... Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկմ... Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ... Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում․... Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարա... Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «... Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դ... «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողո... Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարն... Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբե... Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է ... Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել ... Դիաբետիկ կետոացիդոզ․ ինչպես է արտահայտվում
Ամենաընթերցվածը
website by Sargssyan