ՀԱՄԱՍ-ը 2 տարի օգտագործել է թունելային համակարգում գտնվող հեռախոսագծերը՝ շրջանցելու իսրայելական հետախուզությունը. CNN
ԱՄՆ-ին տրամադրված հետախուզությունը ցույց է տալիս, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների մի փոքր բջիջը ծրագրել է անսպասելի, մահացու հարձակում Իսրայելի վրա և հաղորդակցվել Գազայի հատվածի տակ գտնվող թունելների ցանցում տեղադրված լարային հեռախոսների ցանցի միջոցով, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Թունելներում գտնվող հեռախոսագծերը թույլ են տվել օպերատիվ աշխատողներին գաղտնի շփվել միմյանց հետ, եւ իսրայելական հետախուզության աշխատակիցները չեն կարողացել նրանց հետեւել, ասել են աղբյուրները:
Երկու տարվա պլանավորման ընթացքում, թունելներում գործող փոքր բջիջը օգտագործել է լարային հեռախոսագծեր՝ հաղորդակցվելու և գործողությունը պլանավորելու համար, մինչև հասել է ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալների հարձակման դիմելու ժամանակը՝ հոկտեմբերի 7-ին։ Աղբյուրները նշում են, որ գրոհայինները երկու տարի շարունակ չեն օգտագործել համակարգիչներ կամ բջջային հեռախոսներ, որպեսզի խուսափեն իսրայելական կամ ամերիկյան հետախուզության կողմից հայտնաբերումից: «Անմիջական տարածքից դուրս շատ քննարկում, հանդիպում կամ համակարգում չի եղել»,- ասել է աղբյուրներից մեկը։
Հետախուզության տվյալները, որը Իսրայելը ներկայացրել է ԱՄՆ պաշտոնյաներին, ցույց են տալիս, թե ինչպես է Համասը թաքցնում գործողության պլանավորումը հնաոճ հակահետախուզական միջոցների միջոցով, ինչպիսիք են պլանավորման հանդիպումներն անձամբ անցկացնելը և թվային հաղորդակցությունից հրաժարվելը, որոնց ազդանշանները իսրայելցիները կարող էին հետևել:
CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական գործակալությունների մի շարք ռազմավարական նախազգուշացումները չեն ստիպել երկու երկրների պաշտոնյաներին կանխատեսել հոկտեմբերի 7-ի իրադարձությունները:
Իսրայելի պաշտպանության բանակը խոսակցական լեզվով ՀԱՄԱՍ-ի կողմից վերջին տասնհինգ տարվա ընթացքում կառուցված թունելներն անվանում է «Գազայի մետրո»: Թունելները հսկայական լաբիրինթոս են, որն օգտագործվում է հրթիռներ և զինամթերք պահելու համար և թույլ է տալիս զինյալներին աննկատ շարժվել: