Բլինկենը Իրաքի վարչապետին կոչ է արել ապահովել ԱՄՆ և կոալիցիոն զինված ուժերի անվտանգությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ քննարկել է վերջին հարձակումները միջինարևելյան երկրում ամերիկյան զորքերի և կոալիցիոն ուժերի վրա՝ կոչ անելով Բաղդադին ապահովել նրանց անվտանգությունը։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:
«Պետքարտուղարը ողջունել է Իրաքի կառավարության կողմից Իրաքում ԱՄՆ-ի և կոալիցիայի զինվորական անձնակազմի դեմ ուղղված վերջին հարձակումների ու սպառնալիքների դատապարտումը:
Պետքարտուղարը վարչապետին կոչ է արել պատասխանատվության ենթարկել հարձակումների հետևում կանգնածներին և պահպանել Իրաքի պարտավորությունները՝ ապահովելու այդ վայրերում անվտանգությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: