Ինչո՞ւ Միխեիլ Սաակաշվիլին չի վերադառնում հայրենիք. պարզաբանում է նորընտիր նախագահը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Միխեիլ Սաակաշվիլին ազատ քաղաքացի է և իրավունք ունի ապրել այնտեղ, որտեղ ինքը ցանկանում է: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ հղում անելով «Грузия-Онлайн»-ին, այս մասին Մարգվելաշվիլին հայտարարել է Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ կազմակերպված ասուլիսին:
Այլազգի լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու նախկին նախագահը չի վերադառնում իր հայրենիք և կասկած արտահայտել, որ հնարավո՞ր է նրա հանդեպ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ:
«Որքան ես գիտեմ Սաակաշվիլիի նկատմամբ ոչ մի գործ չի հարուցվել: Նա ազատ է և ազատ երկրի քաղաքացի»,- հայտարարել է նախագահը: