42-ամյա կնոջ օրգանիզմից դուրս են բերել 2533 օտար մարմին, այդ թվում՝ 947 քորոց
42-ամյա կնոջ օրգանիզմից, ով տառապում էր տարբեր առարկաներ կուլ տալու հիվանդությամբ, դուրս են բերել 2533 օտար մարմին, այդ թվում՝ 947 անգլիական քորոց: Ի դեպ, կինը բողոքում էր ստամոքսի հատվածում թեթև ցավերից:
Ամենածանր առարկան, որ երբևէ դուրս է բերվել մարդու ստամոքսից, եղել է 2.35 կգ կշռող մազափունջ: Գոյություն ունի նման հիվանդություն, որի ժամանակ մարդիկ ուտում են…մազ:
Ամենամեծ քանակությամբ դեղահաբեր ընդունել է Զիմբաբվեի բնակիչ Ք. Քիլները. Բուժման 21 տարիների ընթացքում նա ընդունել է 565.939 հաբ:
Ամենաշատ թվով ներարկումներ նշանակվել է Մեծ Բրիտանիայի բնակիչ Սեմուել Դեիվդսոնին: Ողջ կյանքի ընթացքում նա ստացել էինսուլինի նվազագույնը 78.900 ներարկում: