Երևան, 02.Մայիս.2024, 00:00 |
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ վրաերթի ենթա... Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալի... Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմու... Հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանությ... Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յու... Զորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պ... Ջուր չի լինելու Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն ... Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախ... ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր ... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հա... Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկ... Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում․ «... Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ ... Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պ... Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրակ... Խոշոր վթար՝ Արագածոտնի մարզում. ընտանիքի 4 ան... Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լա... Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ․ ախտանշանները... Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրան... ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի... Թմրամոլության դեմ Վաղարապատի ոստիկանների պայք... «Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տ... Ի՞նչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազ... Իրինա Շեյքը ցույց է տվել, թե ինչպիսին է իր ան... Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆ... Հեյլի Բիբերը մեկնաբանել է Ջասթինի անհանգստացն... Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանությ... Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետ... Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ ... Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել ... Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավել... Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են... Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ ... Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող... Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ ... Ինչի հիման վրա է սահմանազատումը. Նիկոլ Փաշինյ... «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ... Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը մտադիր են... Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 20 տարի միասին. ԵՄ-ն տոնում է ամենամեծ ընդլայ... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ ... Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու ... Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հան... «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն է... Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիութ... ՃՏՊ՝ Արարատ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ... ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում ... Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությու... Երևանի շատրվանները գործարկվեցին (լուսանկարներ... Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմաբազա ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռա... Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ ... Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բաց... 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կա... Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց... Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հ... Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգե... Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4 մագնիտուդ ո... ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի մարզի վերաբերյ... Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, ա... Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից ... Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննար... Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնա... Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունո... Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ... Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. ա... Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքնե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնա... Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքեն... Եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամ... 13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում ... Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործ... Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որ... Ապագա կա´, կեցցե´ Հայաստանի ստեղծարար և արարո... Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ուն... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում... Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի ա... Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների... Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորությ... Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն... Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատու... Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմի... Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք ... «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ո... Միրզոյան-Բայրամով հանդիպումը Ալմաթիում կօգնի ... Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա ... Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հա... Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շո...

Առանց առերեսման Թուրքիան չի կարող լինել ժողովրդավարական, հարևանների հետ հաշտ երկիր․ թուրք քաղաքագետ

Թուրք քաղաքագետ, լրագրող, հրապարակախոս, ներկայում Աթենքի համալսարանի դասախոս Ջենգիզ Աքթարը նախատեսում է հայերեն հրատարակել 2021թ․-ին ֆրանսերենով լույս տեսած իր գիրքը, որը կոչվում է «Թուրքական հիվանդությունը» (անգլերեն՝ The Turkish Malaise)։ Աքթարը գրքում անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանությանը, Թուրքիայի ժխտողականությանն ու անպատժելիությանը։ Նա պնդում է, որ Թուրքիան չի կարող լինել նորմալ, ժողովրդավարական պետություն, քանի որ չի առերեսվում ինքն իր հետ։ Աքթարը, որը նաև 2008 թվականին կազմակերպված «Հայե՛ր, ներեցեք մեզ» արշավի նախաձեռնողներից է, Երևանում է։ Նա «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրուցել է իր գրքի, դրանում քննվող հարցերի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։

-Հարգելի՛ Ջենգիզ Աքթար, Ձեր վերջին գիրքը, որն անվանել եք «Թուրքական հիվանդությունը» (The Turkish Malaise, Türk İlleti), առաջիկայում նախատեսում եք հրապարակել նաև հայերեն։ Ինչու՞ հայերեն։ Ո՞րն է ձեր գրքի թեմատիկան։

-Գիրքը գրվել է ֆրանսերեն։ Անգլերեն կոչվում է The Turkish Malaise։ Թուրքերենը դեռևս չկա։ Ամենայն հավանականությամբ, գիրքը հայերենով ավելի վաղ լույս կտեսնի, քան թուրքերենով։ Այն տպագրելու է «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը։ Իմ գրքերից մեկն էլ են նրանք հրատարակել։ Այն կապված էր «Հայե՛ր, ներեցեք մեզ» արշավի հետ։ Գիրքը փոքրածավալ է։ Պատմում է Թուրքիայի երեկվա ու այսօրվա մասին։ Պատմում է այն մասին, որ Թուրքիան մի շատ հիմնական խնդիր ունի։ Այդ հիմնական խնդիրը հարյուր տարի առաջ կատարված էթնիկ և կրոնական զտումն էր՝ կապված բոլոր ոչ մուսուլմանական տարրերի հետ։ Այս պետությանը և այս հասարակությանը հիվանդացնող տարրն էլ հենց այն է, որ այդ էթնիկ և կրոնական զտման հետ կապված հիշողության մասին աշխատանք չի կատարվել։ Այդ պատճառով «հիվանդություն» բառը (անգլ․՝ malaise, թրք․՝ illet) շատ տեղին է։ Ոչ միայն հայերի, այլև հույների, ասորիների հետ կապված բոլոր ջարդերը, կոտորածները, որոնց պատասխանը չի տրվել, իրենց գինն ունեն։ Թուրքիան այդ պատճառով որևէ կերպ չի կարողանում դառնալ նորմալ երկիր։ Գիրքն այդ մասին է պատմում։ Շատ այլ բաների մասին էլ է պատմում, բայց հայ աշխարհին հետաքրքրող մասը դա է։ Ես մտածում եմ, որ առանց առերեսման Թուրքիան երբեք չի կարող լինել նորմալ, ժողովրդավարական, իր և իր շրջապատի հետ, հարևանների հետ հաշտ երկիր։ Եվ չի էլ լինում։ Հարյուր տարի է՝ չի լինում։ Չի ստացվում։ Ռուսոյի արտահայտությամբ՝ «սոցիալական պայմանագիրը» չի կայանում, հասարակական հաշտությունը չի կայանում։ Հայերը, հույները, ասորիները գնացին, ոչնչացվեցին, սակայն նման մի խնդիր է Քրդական հարցը։ Թուրքիան դա էլ չի կարողանում լուծել։ Բայց հենց այդ պատճառով չի կարողանում լուծել։ Այն պատճառով, որ չի առերեսվում իր հետ և նաև չի ցանկանում հավասար վերաբերվել իրենից տարբերվողներին։

-Այսինքն գրքում այդ տեսանկյունից անդրադառնում եք Հայոց ցեղասպանությա՞նը։

-Անշուշտ։ Միայն այդ մասին (Հայոց ցեղասպանության-խմբ․) չեմ խոսում, բայց դա «հիմնադիր չարիք է», անգլերեն ես կոչում եմ founding evil։ Թուրքիան չի կարողանում ազատվել դրանից, քանի որ դրա պատասխանը երբեք չի տրվել։ Պատկերացրեք, օրինակ, գերմանացիները 1945թ․-ից առաջ իրենց գործածի հետ կապված ոչինչ ասած չլինեին, հիշողության աշխատանք արած չլինեին, ներողություն խնդրած չլինեին, արդյո՞ք կարող էին լինել այնպիսին, ինչպիսին կան։ Իհարկե, չէին կարող։ Ուստի այստեղ հիմնական խնդիր, անհանգստություն կա։ Գրքում խոսում եմ նաև այդ մասին։

-Դուք պարբերաբար ուշադրություն եք հրավիրում այն հարցին, որ Թուրքիայի այսօրվա խնդիրների հիմքում ընկած է պատմական անպատժելիությունը։ Եթե չեմ սխալվում, այդ միտքն առկա է նաև ձեր գրքում։ Կբացե՞ք փակագծերը։

-Չհիշել, հարց չտալ, պատասխան չտալ և չպատժվել․ Սրանք բոլորը կապված են մեկը մյուսի հետ։ Այսինքն անպատասխանատու լինելու, գործած հանցագործության համար որևէ պատիժ չկրելու մի սովորույթ կա։ Թուրքիայում այդպիսի քաղաքական մշակույթ կա։ Այսինքն, հարյուր տարի առաջվանները եթե պատասխան չեն տվել, այսօրվաններն էլ չեն տալիս։ Կարողանու՞մ եմ բացատրել։ Խնդիրը դա է, քանի որ այդպիսի քաղաքական մշակույթ կա ձևավորված։

-Արդյո՞ք մեջբերված Ձեր այդ պնդման համատեքստում է նաև դիտարկելի Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ոչ միայն Արցախյան 44-օրյա պատերազմում, այլև, օրինակ, Լաչինի մարդասիրական միջանցքի արգելափակման և արցախահայերի՝ ամիսներ շարունակվող շրջափակման հարցում։

- Լիովին դրա (անպատժելիության-խմբ․) հետ կապված չէ։ 2009թ․-ի արձանագրությունների չեղարկումից հետո տեսնում ենք, որ Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ միասնաբար, քան երբևէ։ Ավելի վաղ նման բան չկար։ 2009թ․-ին արձանագրությունները ձախողվեցին և դրանից հետո 2010թ․-ի այդ ռազմական պայմանագրի հետ միասին արդեն Թուրքիան, հատկապես Արցախի հետ կապված, Ադրբեջանի շահերի համաձայն սկսեց գործել։ Իրականում Թուրքիան փոքր-ինչ Ադրբեջանին կապեց իր ձեռքերը, և երկու երկրների միջև արդեն շատ լուրջ պատմական, քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերություններ կան։ Եվ այստեղ ավելի շուտ Անկարան ունի Բաքվի կարիքը, քանի որ Ադրբեջանը մեծ ներդրումներ ունի Թուրքիայում։ Միայն 20 միլիարդ պաշտոնական ներդրում ունի, հավանաբար դրանից չորս անգամ ավել էլ ոչ պաշտոնական ներդրում ունի։ Հետևաբար, այստեղ շատ լուրջ շահի վրա հիմնված հարաբերություն կա։ Այս շահի վրա հիմնված հարաբերության համաձայն էլ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում կարողանում է քայլ անել մինչև ինչ-որ մի կետը, ավելի շատ չի կարողանում կատարել։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներում Արցախի հարցը, Լեռնային Ղարաբաղի հարցը երբեք օրակարգ չի գալիս։ Հայոց ցեղասպանության հարցը ևս։ Այդտեղ միայն քննարկում են բացե՞ն սահմանը, թե՞ ոչ, ե՞րբ բացեն սահմանը, ովքե՞ր են անցնելու սահմանով և նման այլ հարցեր։ Գուցե, մի օր էլ փոխադարձ դեսպաններ նշանակվեն, սակայն դրանից բացի շատ այլ բան չի կարող լինել։ Ադրբեջանի և Թուրքիայի այդ չորս տիպի հարաբերություններից խոսեցի չէ՞։ Նշածս պատմական կապը ամբողջությամբ սրա հետ է կապված։ Սա անպատժելիություն է, սակայն կապված չէ Հայոց ցեղասպանության հետ։ Պատամականորեն Բաքուն և Անկարան նույն բաներն են մտածում։ Եվ աշխարհում այսօր ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն է առաջ տանում։ Անշուշտ Թուրքիան էլ է այդպես մտածում, սակայն Բաքվի ետևից է գնում, հիմնական առաջնորդը Բաքուն է և Բաքվի փողը։ Հետևաբար, հարյուր տարի առաջվա ժխտողականությունն ու այսօրվա ժխտումը նույնն են։ Օրինակ, աշխարհում չկա մեկը, որ ասում է, թե Լեռնային Ղարաբաղը հինավուրց, հին ադրբեջանական հող է, չկա նման բան։ Այսինքն, այն պահից սկսած, երբ ասում ես, թե «դա հայկական հող չէ, ադրբեջանական հող է», ինչ-որ բան ժխտում ես։ Դա շատ հին հայկական հող է, չկա մեկը որ չգիտի դա։ Սակայն դա մերժվում է, քանի որ բոլոր այդ իրողությունները մերժվել են։

-Արցախի պատերազմից հետո մեկնարկեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դուք Ձեր հարցազրույցներում սկզբնապես այն բնորոշել եք «տեսականորեն հնարավոր, սակայն գործնականում անհնար»։ Կներկայացնեք Ձեր այդ բնորոշման հիմքում ընկած պատճառները։

-Ինչպես ասացի, ամենայն հավանականությամբ, սահմանը կբացվի, սկզբում երրորդ երկրների քաղաքացիները կանցնեն։ Ի դեպ, Հայաստանում բազմաթիվ նման մարդիկ կան։ Գրեթե բոլորը երկրորդ անձնագիր ունեն, կա՛մ ռուսական անձնագիր, կա՛մ ֆրանսիական, կա՛մ ամերիկյան և այլն։ Եվ դա նշանակում է սահմանը բացել հայերի համար։ Այնուհետև, գուցե, փոխադարձ դեսպաններ նշանակվեն Անկարայում և Երևանում։ Սակայն բացի դա, ի՞նչ կարող է լինել՝ պարզ չէ։ Երկրորդն էլ՝ պետք է նայել այն հանգամանքին, թե այդ ամենը կատարելու ընթացքում Բաքուն ինչ է ասելու, համաձայնելո՞ւ է, թե՞ ոչ։ Նշածս պատճառներով Անկարայի դեմ Բաքվի ձեռքում այնքան խաղաքարտեր կան․․․ Հետևաբար ի՞նչ են ասելու։ Օրինակ, եթե Բաքուն ոչ ասի սահմանի բացմանն ի՞նչ է լինելու։ Չգիտենք։ Հարցական նշան կա։ Անկարան որքա՞ն կարող է դեմ դուրս գալ Բաքվին, մինչև ու՞ր, չգիտենք։ Սակայն, առանց այդ էլ, սահմանի բացումից, դեսպանների նշանակումից բացի, այլ հեռանկար չեմ տեսնում՝ անկեղծ ասած։ Առանց այդ էլ չեն քննարկում նման բաները։ Վատ չէ մարդիկ կգան-կգնան։ Հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչները, այսինքն՝ Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահմանը մարդկանց համար անցում է լինելու, գալու են գնալու են։ Հայաստանում բազմաթիվ կարսեցի, վանեցի կա չէ՞․ «Կարսեցի», «վանեցի», «մուշեցի» (ժպտալով թվարկում է հայերեն)․․․ Նրանք գնալու են այնտեղ, այնտեղից գալու են Հայաստան, վատ բան չկա, սակայն դրանից ավելի ի՞նչ կլինի։ Շատ երկարաժամկետ գործ է։ Ասածս այն է, որ հնարավոր չէ, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և այլն։

-Մայիսի 14-ին Թուրքիայում համապետական ընտրություններ են անցկացվելու։ Ինչպե՞ս կընթանա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, եթե դիտարկենք երկու սցենար․ ա) հաղթում է իշխող «Ժողովուրդ» դաշինքը և նրա նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բ) հաղթում է ընդդիմադիր «Ազգ» դաշինքը և նրա նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։ Կկիսվե՞ք ձեր կանխատեսումներով։

-Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունն ազգային քաղաքականություն է, պետական քաղաքականություն է։ Երբ Թուրքիայի կառավարությունները փոխվում են, այդ քաղաքականությունը չի կարող փոխվել։ Եթե անգամ նոր իշխանություն գա մայիսի 14-ից հետո, ես կարծում եմ, որ այդ քաղաքականությունը չի փոխվելու։

դիտվել է 91 անգամ

Այս թեմայով

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ վրաերթի ենթա... Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալի... Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմու... Հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանությ... Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յու... Զորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պ... Ջուր չի լինելու Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն ... Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախ... ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր ... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հա... Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկ... Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում․ «... Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ ... Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պ... Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրակ... Խոշոր վթար՝ Արագածոտնի մարզում. ընտանիքի 4 ան... Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լա... Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ․ ախտանշանները... Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրան... ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի... Թմրամոլության դեմ Վաղարապատի ոստիկանների պայք... «Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տ... Ի՞նչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազ... Իրինա Շեյքը ցույց է տվել, թե ինչպիսին է իր ան... Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆ... Հեյլի Բիբերը մեկնաբանել է Ջասթինի անհանգստացն... Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանությ... Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետ... Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ ... Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել ... Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավել... Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են... Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ ... Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող... Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ ... Ինչի հիման վրա է սահմանազատումը. Նիկոլ Փաշինյ... «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ... Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը մտադիր են... Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 20 տարի միասին. ԵՄ-ն տոնում է ամենամեծ ընդլայ... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ ... Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու ... Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հան... «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն է... Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիութ... ՃՏՊ՝ Արարատ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ... ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում ... Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությու... Երևանի շատրվանները գործարկվեցին (լուսանկարներ... Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմաբազա ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռա... Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ ... Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բաց... 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կա... Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց... Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հ... Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգե... Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4 մագնիտուդ ո... ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի մարզի վերաբերյ... Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, ա... Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից ... Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննար... Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնա... Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունո... Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ... Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. ա... Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքնե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնա... Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքեն... Եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամ... 13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում ... Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործ... Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որ... Ապագա կա´, կեցցե´ Հայաստանի ստեղծարար և արարո... Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ուն... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում... Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի ա... Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների... Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորությ... Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն... Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատու... Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմի... Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք ... «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ո... Միրզոյան-Բայրամով հանդիպումը Ալմաթիում կօգնի ... Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա ... Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հա... Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan