Եթե հանրապետականները չներկայանան Ազգային ժողով, բողոքի ակցիայի մասնակիցները կդիմեն Սահմանադրական դատարան
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ, որպեսզի այնտեղից պահանջեն պատգամավորներին ներկայանալ Ազգային ժողով: Այս մասին փոխանցում է Operativ.am-ի թղթակիցը:
Բողոքի ակցիայի մասնակիցները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները չեն ներկայացել ԱԺ արտահերթ նիստին, որի ընթացքում պետք է քննարկվեր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման հետաձգման հարցը, Հանրապետական պատգամավորներից պահանջում են ներկա գտնվել նիստին: Նախաձեռնության անդամները հայտարարել են, որ առաջիկա երեք ժամվա ընթացքում, եթե պատգամավորները չներկայանան նիստին, ապա իրենք դիմելու են Սահմանադրական դատարան, քանի որ, ակցիայի մասնակիցների խոսքով՝ ստեղծվում է հակասահմանադրական վիճակ: