Հրաժարականի տեսքով «ապտակ» Աննա Վարդապետյանին
Irakanum.am-ի տեղեկություններով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելուց հրաժարվել է Աննա Վարդապետյանի խորհրդական Հակոբ Գևորգյանը: Դատախազության մեր աղբյուրների փոխանցմամբ, երեկ Գևորգյանը ոչ հաճելի զրույց է ունեցել Վարդապետյանի հետ:
Գևորգյանը հստակ ներկայացրել է պաշտոնից հրաժարվելու իր պատճառները, որոնք ուղիղ կապ ունեն դատախազությունում տիրող անառողջ մթնոլորտի, անկազմակերպ աշխատանքի և Գլխավոր դատախազի պաշտոնում Վարդապետյանի ոչ կոմպետենտ լինելու հետ:
Հակոբ Գևորգյանը երկար տարիներ պաշտոնավարել է Քննչական կոմիտեում և մեր ունեցած տեղեկություններով, նրա պաշտոնավարած ստորաբաժանումը տարիներ առաջ լավագույնն է ճանաչվել Կոմիտեում: Եվ բնական էր, որ վերջինս չէր կարողանալու աշխատել այն պայմաններում, որում այսօր հայտնվել է դատախազությունը:
Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանի հետ աշխատել հրաժարվել էր նաեւ Հայկ Գրիգորյանը։
Irakanum.am