Հաքերները հրապարակել են Պորտուգալիայի վարչապետի անձնական տվյալները
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստայի եւ մի քանի այլ պետական պաշտոնյաների անձնական տվյալները հրապարակվել են համացանցում Ragnar Locker հաքերային խմբի կողմից, հաղորդում է Expresso-ն։
Անվտանգության տեղեկատվական ծառայության տնօրեն Ադելիու Նեյվա դա Կրուզի, Ազգային հանրապետական գվարդիայի գլխավոր հրամանատար Ռույ Կլարաուի եւ Չեգա կուսակցության առաջնորդ Անդրե Վենտուրայի տվյալները նույնպես հրապարակվել են։
Ավելի վաղ հաղորդվել է, որ հաքերների խումբը համացանցում վաճառում է ՆԱՏՕ-ի գաղտնի փաստաթղթեր՝ ժամանակակից զենքի նկարագրությամբ։