Երևան, 28.Ապրիլ.2024, 00:00 |
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի... 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտ... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախս... 60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տի... 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթա... Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանո... Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է ա... Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաին... Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ... Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա... Նոր կյանք՝ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկնե... Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սու... Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. ք... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆր... Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գ... Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը... Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «H... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրակա... Ձեր լռությունը դիակապտության է համազոր․ Լիլիթ...

«Սեպտեմբերի 1-ը սպասումների մեծ ծավալ և երազանքների խտացում ամփոփող տոն է». Վահրամ Դումանյան

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել են Երևանի Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոց:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի 2-րդ փուլով: Բարձրաստիճան հյուրերը շնորհավորել են դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, շրջել դպրոցում, ծանոթացել նորակառույց հաստատության ուսումնական պայմաններին, զրուցել սովորողների և մանկավարժների հետ:

Շնորհավորանքի խոսքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Այսպիսի դպրոցում սովորելն իսկապես մեծ ձեռքբերում է: Ձեզ համար, սիրելի՛ աշակերտներ, ստեղծվել են բոլոր պայմանները: Դուք մեկ առաքելություն ունեք՝ պետք է կերտեք մեր ապագան: Իմ խնդրանքը բոլորին, հատկապես՝ ուսուցիչներին և ծնողներին, մեկն է՝ թո՛ւյլ տվեք, որ մեր երեխաները մեծանան ազատ, իրենք որոշեն իրենց ապագան, իհարկե՝ ձեր օգնությամբ և ուղեկցությամբ: Իմացե՛ք, որ միայն ազատ մարդը կարող է իսկապես ստեղծագործել, ստեղծել արժեքներ, որոնք հարկավոր են լինելու մեր պետությանը, մեր երկրի զարգացմանը: Մենք կարող ենք առաջ շարժվել, դժվարությունները հաղթահարել միայն և միայն գիտելիքի շնորհիվ: Իսկ գիտելիքի ձեռքբերումը սկսում է մանկապարտեզից, այստեղից՝ դպրոցից: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ: Բոլորիդ ցանկանում եմ հաջողություններ, առողջություն, նորանոր ձեռքբերումներ»:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրը, նշել է. «Սեպտեմբերի 1-ը թեև օրացույցում աշնան առաջին օրն է, սակայն կրթության, գրի և դպրության իմաստով տարվա առաջին օրն է: Բոլորս սեպտեմբերի 1-ի խորհրդով ենք պայմանավորում գիտելիքի և կրթության հետ կապված մեր ցանկությունները և երազանքները` դպրոցի առաջին դասարանից մինչև բուհի առաջին կուրս: Սեպտեմբերի 1-ը սպասումների մեծ ծավալ և երազանքների խտացում ամփոփող տոն է»:

Վահրամ Դումանյանի ընդգծմամբ` ՀՀ կառավարությունը կրթական համակարգի զարգացման ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում: Կառավարության ծրագրում ամրագրված է մինչև 2026 թվականն իրականացնել 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցում, հիմնանորոգում և վերակառուցում: Նրա խոսքով` Կառավարության և վարչապետի կողմից հստակ պահանջ է դրված, որ հիմնանորոգվող և վերակառուցվող դպրոցներում ամեն ինչ պետք է նոր լինի` սկսած դպրոցական սեղան-աթոռից մինչև լաբորատոր սարքավորումներ:

«Այսինքն` դրվագային կամ կարկատանային լուծումները բացառել ենք: Կոնկրետ 142 ավագ դպրոցի օրինակով կարող ենք համոզվել, որ Կառավարությունն իր ստանձնած հանձնառությունն արդեն իրականացնում է, և հավատացած եղե՛ք, որ շարունակելու է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ»,- նշել է Վ. Դումանյանը:

Կրթության ոլորտի այս տարվա ձեռքբերումներից նախարարն առանձնացրել է նաև ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որն արդեն հաստատվել է Կառավարության կողմից, առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում և ընդունվելու է որպես օրենք: Նախարարի տեղեկացմամբ` Ազգային ժողովում քննարկվելուց և հաստատվելուց հետո Կառավարության որոշմամբ կհաստատվի ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի գործողությունների ծրագիրը, որտեղ կնշվեն այն քայլերն ու միջոցառումները, որոնք պետք է արվեն պետական ծրագրի թիրախներին հասնելու համար:

Կրթական տարվա մյուս կարևոր ձեռքբերումը, ըստ նախարար Վահրամ Դումանյանի, հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն է, որն անցյալ տարվանից փորձարկվում է Տավուշում, իսկ 2023 թվականից փուլային եղանակով տեղայնացվելու է հանրապետության բոլոր դպրոցներում:

Նշենք, որ ՀԲ վարկային ծրագրի շրջանակում Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոցն ամբողջությամբ վերակառուցվել է` հիմնովին նորոգվել են դպրոցի շենքը, տանիքը, դասասենյակները, բակը, մարզադահլիճը: Ծրագրի շրջանակում դպրոցը հագեցվել է նաև նոր ուսումնական գույքով և տեխնիկական միջոցներով: Կառուցվել է ջեռուցման նոր համակարգ, փոխվել և թարմացվել են կոմունալ ենթակառուցվածքները:

Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոցն ավելի քան 200 սովորող ունի: Դպրոցի տնօրեն Արմանուշ Միրզոյանի խոսքով` իրենք սրտի թրթիռով և շատ երկար են սպասել նորոգված դպրոցում դասեր անելու երանելի պահին: Շինարարության ընթացքում` շուրջ երկուսուկես տարի, աշակերտների դասերը կազմակերպվել են հարևան թիվ 141 հիմնական դպրոցում, եղել են դժվարություններ, որոնք այլևս անցյալում են:

«Այս սեպտեմբերի 1-ին մեր դպրոցում տրամադրությունը կրկնակի տոնական է, որովհետև ուսումնական տարին սկսում ենք նոր պայմաններում և ուսումնական լավագույն միջավայրում»,- նշել է Ա. Միրզոյանը:

Ծրագրի արդյունքում դպրոցը ստացել է բնագիտական 4 լաբորատորիա` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների համար: Բակում տեղադրվել են վթարային աստիճանավանդակներ, ինչը պարտադիր քաղաքաշինական պահանջ է նոր կառուցվող ուսումնական հաստատությունների համար: Դպրոցն ունի հարմարեցված պայմաններ և միջավայր` համընդհանուր ներառականության համար. տեղադրվել է վերելակ, կառուցվել են թեքահարթակներ և հարմարեցված մուտք դեպի մարզադահլիճ` հատուկ կարիքով երեխաների համար:

դիտվել է 98 անգամ
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի... 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտ... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախս... 60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տի... 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթա... Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանո... Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է ա... Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաին... Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ... Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա... Նոր կյանք՝ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկնե... Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սու... Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. ք... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆր... Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գ... Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը... Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «H... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրակա... Ձեր լռությունը դիակապտության է համազոր․ Լիլիթ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan