Երևան, 06.Մայիս.2024, 00:00 |
Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացմ... Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ... Կյանքից հեռացել է «Տիտանիկի» և «Մատանիների տի... Քանի աշակերտ է կիսատ թողել ուսումը Մեղվի խայթոցը հանգեցրել է տղամարդու բազմաթիվ ... ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության շարժակա... Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ո... Սելենա Գոմեսի ընկերը՝ Բենի Բլանկոն ասել է, որ... Քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մ... «Քնելուց առաջ նայեք էս մի քանի կիլոմետր ձգվող... Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ ... Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակ... Բագրատ Սրբազանի և Իգոր Խաչատուրովի ջերմ գրկախ... Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի ... Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ... Սպասվում է անձրև և ամպրոպ Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբ... «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի ... Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 ... Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալս... Դանիայում 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբոր... Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հուն... Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մեն... Տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փա... Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարու... Շնորհակալություն Ձեր ծառայության համար․ Բագրա... Բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mer... Բոլորիդ սպասում ենք Երեւանում. Բագրատ Սրբազան... ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաք... Ինչպես են Ծովագյուղում դիմավորում շարժման մաս... Չորս տարի սպասել ենք այս պայքարին. զոհված զին... Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այց... Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականներ... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե...

Օգոստոսի 31-ը նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է նախագահի 68-ամյակը:

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1980թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում: 1988թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։ 1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում և փաստացի հաղթանակը Արցախյան առաջին պատերազմում։ Ազատագրվել են ոչ միայն ԼՂԻՄ տարածքը, այլ նաև Արցախը շրջապատող 7 շրջաններ՝ փաստացի հայկական վերահսկողության տակ պահելով 11․500 քառակուսի կիլոմետր։ 1994 թվականի զինադադարի կնքումով հաստատվել էր վերջին հարյուրամյակների հայկական պետության կողմից տարածքային նվաճման միակ պատմական օրինակը։

1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։

1997-ին Հայաստանում ներքաղաքական և տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հրավերով Ռոբերտ Քոչարյանը համաձայնում է ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը։

Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասել իր հայտնի ասուլիսում․ «Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան, երբ Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի բյուջեն, քաղաքական կյանքը գտնվում էր կաթվածահար վիճակում։ Ռոբերտ Քոչարյանը համաձայնվեց Հայաստան գալ, երբ 3 ամսվա՝ 95 տոկոսով ընտրված նախագահ էր, երբ իր դիրքը չափազանց ամուր, կայուն, շահեկան էր․ միայն մի պատճառով, որովհետև իրեն բացատվեց նախագահ Տեր-Պետրոսյանի և իմ կարծիքը, որ մեր պատերազմն արդեն դուրս է եկել հերոսության դաշտից և մտել տնտեսական, քաղաքական դաշտ, և տնտեսությունն է որոշելու այսուհետ մեր հաղթանակի, Ղարաբաղի ճակատագիրը։ Դա այն պահն էր, որ գոնե ինձ պաշտպանության նախարարությունից քաջ է հայտնի, որ երկու-երեք ամիս է՝ անգամ վառելիքի փող չէի ստանում։ Երբ վճարված չէին ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը, երբ բյուջեում փող չկար, երբ քաղաքական վիճակն այնքան սրված էր, որ յուրաքանչյուր պահի նոր ցնցում, նոր կատակլիզմեր էին սպասվում։ Եվ համարվեց, որ Ռոբերտ Քոչարյանի կերպարը և՛ քաղաքական առումով, և՛ տնտեսությունը զարգացնելու, կամք գործադրելու, և՛ աշխատունակության առումով լավագույնն է։ Եվ այդպես էլ կա։ Դա էր պատճառը, որ Ռոբետ Քոչարյանը եկավ Հայաստան»։

1998 թվականին, նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, արտահերթ նախագահական ընտրություններում տանելով հաղթանակ, ստանձնում է ՀՀ նախագահի պաշտոնը և ղեկավարում 10 տարի:

Այդ տարիները, հայկական նորագույն պատմության մեջ մտան, որպես տնտեսական վերելքի և զարթոնքի տասնամյակ: Նախագահական տարիներին, Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց ոչ միայն դուրս բերել երկիրը ճգնաժամից, այլ նաև 1998-2008 թվականներին Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով և զարգացման տեպմով առաջատարն էր տարածաշրջանում՝ գերազանցելով անգամ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների ցուցանիշները:

Այսպես, 2005-ին, 1999-ի համեմատ, աղքատությունը կրճատվեց երկու անգամ, ծայրահեղ աղքատությունը՝ 4,5 անգամ: 2000-2007 թվականներին միջին աշխատավարձը բարձրացավ 3,2 անգամ, իսկ նվազագույնը՝ 4 անգամ:

Թվային փաստեր, որոնք անհերքելի են:

Միջին աշխատավարձը 1998 – ին կազմում էր ընդամենը 18 հազար դրամ, իսկ արդեն 2008թ․՝ 87 400 դրամ։

Միջին կենսաթոշակը 1998-ին 3800 դրամ էր, իսկ 2008 - ին 21 370 դրամ:

Տնտեսության աճն ուղեկցվում էր նաև ներդրումային բարձր աճով: Կայուն, զարգացող երկրում ավելի ու ավելի շատ էին ձգտում ներդրում անել նաև այն պատճառով, որ Հայաստանը ձեռք էր բերել վստահելի գործընկերոջ համբավ և հեղինակություն:

Օտարերկրյա ներդրումների ծավալը տասը տարվա ընթացքում 270 միլիոն դոլարից հասավ ավելի քան 3 միլիարդի:

Ընդհանուր առմամաբ, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նորոգվել, հիմնանորոգվել և կառուցվել է ընդհանուր 2921.8 կմ ավտոճանապարհ, առանցքային նշանակություն ունեցող 118 կամուրջ, 20-ից ավել թունել։

Առհասարակ, այդ տարիներին ՀՀ-ն հիշեցնում էր մեծ շինհրապարակ: Այդ տարիներին կառուցվեց Հյուսիասային պողոտան:

Մեծ շինհրապարակ էր հիշեցնում նաև Շիրակի մարզը: Շինարարները արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն Շիրակի մարզ էին գնում: Երկրաշարժից հետո աղետի գոտին գլխավորապես կառուցվել է հենց այդ տարիներին։ 1988 թվականից մինչև 2008-ը բնակարան է հատկացվել 60 հազար ընտանիքի:

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներն աչքի են ընկնում նաև նրանով, որ Հայաստանի անկախ հանրապետության 31 տարիների ընթացքում եղել է ամենախաղաղը, չի եղել պատերազմ: 10 տարվա ընթացքում ԶՈւ զոհերի թիվը եղել է 92։

Պաշտոնավարման ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ աշխատել է ՌԴ խոշորագույն բաժնետիրական ֆինանսական կորպորացիաներից մեկի՝ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում, որպես անկախ տնօրեն:

2018-ի իշխանափոխությունից հետո ՀՀ իշխանության թիրախում առաջիններից հայտնվեց հենց Ռոբերտ Քոչարյանը: Նրա դեմ հարուցվեց ապօրինի քրգործ, որը մի քանի տարի տևելուց և դատական տարբեր ատյաններով անցելուց հետո փլվեց, Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց։ Խոսքը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի մասին է, որը ՍԴ կողմից ճանաչվեց հակասահմանադրական։ Այդ դատական գործընթացների ընթացքում իշխանությանը հաջողվեց շուրջ երկու տարի ապօրինի կալանքի տակ պահել երկրորդ նախագահին։

2019 թվականին՝ անազատության մեջ, հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը։ Նրանում ներառված են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղ գտած կարևորագույն իրադարձությունները՝ Արցախյան շարժում, ԽՄ փլուզում, պատերազմ և հաղթանակներ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական, 1999թ. հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ահաբեկչական գործողություն, տնտեսական հաջողություններ, 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած արյունալի դեպքեր և այլն։

Այժմ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ամենից խոշոր ընդդիմադիր ուժի առաջնորդն է, կանգնած է այս իշխանության դեմ պայքարի առաջնագծում:

Շնորհավորում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 68-ամյակի առթիվ։

դիտվել է 140 անգամ
Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացմ... Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ... Կյանքից հեռացել է «Տիտանիկի» և «Մատանիների տի... Քանի աշակերտ է կիսատ թողել ուսումը Մեղվի խայթոցը հանգեցրել է տղամարդու բազմաթիվ ... ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության շարժակա... Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ո... Սելենա Գոմեսի ընկերը՝ Բենի Բլանկոն ասել է, որ... Քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մ... «Քնելուց առաջ նայեք էս մի քանի կիլոմետր ձգվող... Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ ... Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակ... Բագրատ Սրբազանի և Իգոր Խաչատուրովի ջերմ գրկախ... Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի ... Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ... Սպասվում է անձրև և ամպրոպ Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբ... «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի ... Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 ... Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալս... Դանիայում 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբոր... Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հուն... Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մեն... Տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փա... Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարու... Շնորհակալություն Ձեր ծառայության համար․ Բագրա... Բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mer... Բոլորիդ սպասում ենք Երեւանում. Բագրատ Սրբազան... ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաք... Ինչպես են Ծովագյուղում դիմավորում շարժման մաս... Չորս տարի սպասել ենք այս պայքարին. զոհված զին... Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այց... Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականներ... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan