Գողը բռնվել է սուպերմարկետի մոտ տեղադրված վճարային տերմինալը թալանելու պահին
Այսօր` օգոստոսի 27-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական անգամ հանցանքի վայրում բռնել են գողին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 06։30-ի սահմաններում պարեկային ծառայողները տեղեկություններ են ստանում, որ Օրբելի Եղբայրների 67/2 հասցեի մոտ փորձում են գողանալ վճարային տերմինալը։
Պարեկները օպերատիվորեն ժամանում են նշված վայր ու տեսնում, որ մի քաղաքացի տերմինալի մոտից դիմում է փախուստի։
Պարեկները սկզբում ավտոմեքենայով, հետո վազելով հետապնդում են նրան, ով մտնում է բնակելի շենքերի տարածք: Սակայն պարեկները կարողանում են նրան բռնել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Փաստի առթիվ վարույթ է նախաձեռնվել:
Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ նա միայնակ չի եղել։ Գողը կամ գողերը կոտրել են «Odsis» սուպերմարկետի մուտքի մոտ տեղադրված վճարային տերմինալի կողպեքներից մեկը, վնասել որոշ հատված, սակայն գործն ավարտին չեն հասցրել: