Պատերազմի անմեղ զոհը. Հռոմի պապը մեկնաբանել է Դարյա Դուգինայի մահը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը արձագանքել է ռուս փիլիսոփա, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի դստեր՝ լրագրող, քաղաքագետ Դարիա Դուգինայի սպանությանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հռոմի պապը, ըստ գործակալության, ասել է, որ Դարիան պատերազմի պատճառով սպանված անմեղ զոհերից է։
Դարիա Դուգինան զոհվել է օգոստոսի 21-ի գիշերը, երբ պայթեցրել են մեքենան, որով նա վերադառնում էր «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնից։ Նրա սպանության համար մեղադրվում է Ուկրաինայի քաղաքացին, որը 12-ամյա դստեր հետ եկել է Մոսկվա և բնակություն հաստատել այն շենքում, որտեղ ապրել է Դուգինան։ Նա հետեւել է ակտիվիստին, իսկ հանցագործությունից հետո երեխայի հետ մեկնել Էստոնիա։