Երևան, 28.Ապրիլ.2024, 00:00 |
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ... Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա... Նոր կյանք՝ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկնե... Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սու... Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. ք... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆր... Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գ... Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը... Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «H... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրակա... Ձեր լռությունը դիակապտության է համազոր․ Լիլիթ... ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկ... Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական... Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյու... Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադր... Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ... Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ... Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբ... Ամեն գիշեր Երևանի փողոցների մաքրման աշխատանքն... «Նա դեռ թույլ է». Ջասթին Բիբերի ընկերները մտա... Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքի... Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի ... Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ են տոնել Գ... Դինա Տիտուսը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջ... Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ մուտք են... Իրավիճակը՝ Կիրանցում․ Ուղիղ

Դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությունը չի արտահայտում քաղհասարակության դիրքորոշումները. հայտարարություն

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումներն ու առաջարկությունները: Այս մասին հայտարարություն են տարածել հայաստանյան 5 ՀԿ-ներ:

Հայտարարությունում ասվում է.

«Կառավարության՝ 21․07․2022թ․ նիստում ընդունվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումները և առաջարկությունները։ ՀՀ արդարադատության նախարարությունն այդպես էլ չի տրամադրել պատասխան կամ պատճառաբանություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիրքորոշումների և առաջարկությունների ընդունման կամ մերժման վերաբերյալ, ինչը չի համապատասխանում իրավական ակտերի նախագծերի մշակման մասնակցայնության և բովանդակային հանրային քննարկման սկզբունքներին։

Նախկինում գործող՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրականացրել են համապարփակ մշտադիտարկում և հրապարակել զեկույցներ։ Զեկույցները վկայում են նախորդ ռազմավարության կատարման շուրջ մի շարք խնդիրների մասին, ինչպես նաև ներկայացնում ռազմավարության բարելավմանն ուղղված փոփոխություններ կատարելու բազմաթիվ առաջարկություններ։ Տվյալ առաջարկները ներկայացվել են Արդարադատության նախարարություն ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ առձեռն՝ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով աշխատանքային խմբի հանդիպումներին։ Նոր ռազմավարության նախագծի վերաբերյալ ներքոնշյալ կազմակերպությունները ներկայացրել են առաջարկներ նաև հանրային քննարկումների փուլում։

Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները՝ նախատեսելով նոր ժամկետներ, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք պիտանի և բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։ Այնուամենայնիվ, հիմնական խնդիրները հանգում են հետևյալին․

Դատական համակարգի բարեփոխումների կենտրոնում շարունակում է լինել դատավորների վեթինգ իրականացնելու հարցը, ինչը դեռևս 2018 թ.-ից առաջարկվել է ՀՀ կառավարությանը մանրամասն ճանապարհային քարտեզի և օրենսդրական առաջարկների հետ միասին։ Այնուհանդերձ, նոր ռազմավարությամբ դատավորների վեթինգն ամրագրված չէ որպես ռազմավարական գործողություն։

Արձանագրվել են փաստահավաք հանձնաժողովի մանդատի, անկախության, հաշվետվողականության և ներկայացուցչականության երաշխիքների հետընթաց։ Մասնավորապես՝ Ռազմավարությամբ նախատեսվել է փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի շրջանակներում, մինչդեռ փաստահավաք հանձնաժողովի անկախ կարգավիճակի բացառումը կասկածի տակ է դնում հանձնաժողովի աշխատանքի անաչառությունն ու օբյեկտիվությունը։

Դատախազության համակարգի համար նախատեսված բարեփոխումները հատվածային են և ոչ բավարար՝ համեմատած նախորդ Ռազմավարության նույնանուն ուղղության հետ, միակ գործողությունը դատախազական համակարգում բարեվարքության պարբերական գնահատում իրականացնելն է, մինչդեռ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ նախատեսվում էր դատախազական համակարգում իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այդ թվում՝ որակավորման հանձնաժողովի ձևավորման և էթիկայի հանձնաժողովի կազմավորման կանոնների փոփոխություն, էթիկայի հանձնաժողովի կազմավորման հարցում գլխավոր դատախազի ազդեցության նվազեցում, դատախազության ինքնավար, ներկայացուցչական մարմիններում դատախազների ներգրավվածության աստիճանակարգվածության փոփոխություն և այլն: Մեր կողմից առաջարկվել էր նաև դատախազության համակարգի համար Կոլեգիալ որոշում կայացնող մարմնի՝ խորհրդի ստեղծումը՝ որպես համակարգի անկախության և անաչառության բարձրացման երաշխիք (փոխկապակցված է սահմանադրական բարեփոխումների հետ), որը սակայն տեղ չի գտել նոր ռազմավարության մեջ։

Չեն իրականացվել և Ռազմավարությունից դուրս են թողնվել այնպիսի կարևոր գործողություններ, ինչպիսիք են վարչական մարմինների և նրանց գործողությունների վիճարկման շրջանակի ընդլայնումը, վարչարարության արդյունքում խախտված իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովումը, վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման արդյունավետ մեխանիզմների ներդնումը:

Ռազմավարությունն ունի ենթաօրենսդրական ակտի կարգավիճակ, ինչը բացառում է օրենսդիր մարմնի կողմից դրա կատարումն ու արդյունավետությունը գնահատելու ցուցիչներ սահմանելն ու Ազգային ժողովի կողմից դրա հաստատելը։

Բացակայում է նախորդ՝ 2019-2023 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրի կատարողականը, գործողությունները չկատարելու կամ մասնակի կատարելու պատճառները և խոչընդոտները։

Մեր կողմից բարձրացված խնդիրները և առաջարկությունները վերը թվարկվածով չեն սահմանափակվում և ընդգրկում են Ռազմավարության գրեթե բոլոր նպատակներն ու ուղղությունները։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նշում ենք, որ չնայած ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը պարունակում են արդարադատության համակարգի զարգացման համար որոշակի բարենպաստ միջոցառումներ, դրանք չեն արտահայտում քաղաքացիական հասարակության կողմից տարիներ շարունակ բարձրաձայնված լուծումները։ Միաժամանակ, տվյալ ռազմավարական փաստաթղթերը մշակվել են ոչ բավարար հանրային մասնակցությամբ, ինչը չի համապատասպանում քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործության սկզբունքներին։

Քաղաքացիական վերահսկողությունը կարևոր դեր է խաղում իրավական, ժողովորդավարական պետության զարգացման գործում։ Հետևաբար, հանրային նշանակություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և ընդունման գործընթացը պետք է ընթանա հասարակության լայն շրջանակների պատշաճ մասնակցության ապահովմամբ։ Ո՛չ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի իրագործումը համակարգող խորհրդի, ոչ էլ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը չէր համապատասխանում թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքներին, աշխատանքներում բացակայում էին մշտադիտարկման և գնահատման արդյունավետ կառուցակարգերը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք 2022-2026թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում, ինչպես նաև ծրագրի բարելավման, մշտադիտարկման և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով ձևավորվող Մշտադիտարկման խորհրդի գործունեությունը և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը կազմակերպել բաց երկխոսության, քաղաքականության և օրենսդրության մշակման գործընթացներին հասարակության մասնակցության կանոններին և սկզբունքներին համապատասխան։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

դիտվել է 126 անգամ
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ... Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա... Նոր կյանք՝ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկնե... Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սու... Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. ք... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆր... Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գ... Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը... Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «H... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրակա... Ձեր լռությունը դիակապտության է համազոր․ Լիլիթ... ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկ... Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական... Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյու... Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադր... Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ... Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ... Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբ... Ամեն գիշեր Երևանի փողոցների մաքրման աշխատանքն... «Նա դեռ թույլ է». Ջասթին Բիբերի ընկերները մտա... Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքի... Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի ... Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ են տոնել Գ... Դինա Տիտուսը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջ... Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ մուտք են... Իրավիճակը՝ Կիրանցում․ Ուղիղ
Ամենաընթերցվածը
website by Sargssyan