Գարիկ Մարտիրոսյանը և Միխայիլ Գալուստյանը 7 ամենապահանջված КВН խաղացողների ցանկում
Միխայիլ Գալուստյանն իր գործունեությունը КВН-ում սկսել է այն թիմում, որը մշտապես հաղթանակներ էր տանում: Ուսանողական տարիներին նա լիդերի կարգավիճակում էր նաև Սոչիի պետական համալսրանը ներկայացնող «Утомленные солнцем» թիմում, որը ճանաչվել է նաև չեմպիոն: Նա ոչ միայն լավ КВН-ն էր խաղում, այլ նաև նկարահանվել է մի շարք ֆիլմերում և հեռուստահաղորդումներում:Նա այժմ անմիջական կապ ունի КВН-ի հետ, սակայն նա այժմ հանդես է գալիս ոչ թե որպես խաղացող, այլ որպես գնահատող:
Ամենապահանջված խաղացողների ցանկում տեղ է գտել ևս մեկ հայազգի ներկայացուցիչ: Նա բոլորիս քաջ հայտնի Գարիկ Մարտիրոսյանն է, սկսել է խաղացել ԵՊԲՀ-ում ուսանելու տարիներին: 1993-2002 թվականներին նա հանդես է եկել «Новые армяне» թիմում: 1997 թվականին նա դառնում է թիմի ավագ: 2005 թվականին նա դառնում է «Comedy Club» նախագծի անդամ: Նա մի շարք նախագծերում հանդես է գալիս որպես հաղորդավար, ինչպես նաև սցենարիստ:
7 ամենապահանջված КВН-ն խաղացողների ցուցակում տեղ են գտել նաև Սերգեյ Սվետլյակովը, Գարիկ Խառլամովը' Բուլդոկ, Վլադիմիր Զելենսկին, Սվետլանա Պերմակովան և Վիկտոր Վասիլևը