«Երբ նոր էր վարչապետ դարձել, զգուշացրեցի՝ Նիկոլ, երկիրը «ՀԺ-ն» չէ, Ֆրանսիայի, ՌԴ-ի, Իրանի ղեկավարներն էլ օլիգարխներ չեն, որ շանտաժ անես ու փող վերցնես». Գեղամ Նազարյան
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից իրեն և ընտանիքին իրավապահ մարմինները թույլ չեն տվել դուրս գալ և հետ են վերադարձրել Ֆրանսիա։
Ըստ Մուրադ Փափազյանի, ինքը Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանում հայտարարվել է անցանկալի անձ։
Միջադեպից հետո Մուրադ Փափազյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ «Նիկոլ Փաշինյանը մի փոքր պետք է հանգստանա, ամեն ինչ իր շուրջ չի պտտվում, նա պետք է սա իմանա, նա ժամանակավոր ղեկավար է, իսկ երկիրը, պետականությունը՝ հարատև»:
Օրերս Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանում արգելելու հարցին, ասել էր, որ պատկան մարմինների կողմից որոշում է կայացվել Մ. Փափազյանի մուտքն արգելել Հայաստան։