Ուր են «ազգային թշնամանք»-ով Արմեն Գրիգորյանի գործը կարած քննիչները
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Առավոտից համացանցում պտտվում է տեսանյութ, որտեղ ազգությամբ թուրք մեկը՝ Թուրքիայի դրոշի պատկերով շապիկով, ֆեյսբուքով եթեր է մտնում Ծիծեռնակաբերդից և ծաղրում է Հայոց Ցեղասպանությունը։
Մինչև այս պահը ԱԱԾ-ից և Դատախազությունից՝ գերեզմանային լռություն:
Ուր են «ազգային թշնամանք»-ով Արմեն Գրիգորյանի գործը կարած քննիչները:
Անհապաղ պետք էր դրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել ու միջազգային հետախուզում հայտարարել՝ նվազագույնը ատելության խոսքի և ռասիզմի համար:
Բայց դե դա էլ խոմ ընդդիմադիր գործիչ չի, որ անհապաղ քրեական գործ կարվի ու կալանավորվի»: