«Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի պարագայում օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք». Ռուբեն Գրիգորյան
Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի թիրախային խմբերը հանդիսանում են մեծահասակները, հղիները, երեխաները եւ խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի եւ հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյան:
Նրա խոսքով՝ Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի պարագայում իր կենսական գործունեությունը կատարելու համար օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք:
«Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի թիրախային խմբերը հանդիսանում են մեծահասակները, հղիները, երեխաները եւ խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ: Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի պարագայում իր կենսական գործունեությունը կատարելու համար օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք: Օրվա շոգ ժամերին չպետք է գտնվել ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո: Խորհուրդ է տվում խմել 2-3 լիտր ջուր: Տնից դուրս գալուց կրել ակնող, զերծ մնալ յուղոտ սննդամթերք ընդունելուց»,-ասաց նա: