Երևան, 07.Մայիս.2024, 00:00 |
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել են ... Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատր... ՃՏՊ՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Բրյուսելում քննարկվում է ԵՄ-ի և Ուկրաինայի պա... «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Ռուբեն Մ... Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Ա... Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ ... Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական... Հրդեհ՝ Հրազդանի կիրճում Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում ... Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխա... Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթա... Քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախ... Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթ... Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ... Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է... Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանությո... Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է ... Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արն... Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բ... Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաներ... Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ նրանք... Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկան... Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուս... ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մ... ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճա... Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը լուրջ խնդիրներ ո... Մայիսի 3-6-ը ոստիկանները բացահայտել են հանցագ... «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշ... Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու ... Ստացվել է Պուտինի երդմնակալության հրավերը, մա... Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերակա... Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները... ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու... Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, կոտրվել ... «Շատ հարցեր են կուտակվել»․ ՌԴ նախագահի օգնակա... ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսայի... 2 օր է՝ մեքենաներ են ընկնում «Գազպրոմ Արմենիա... Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակա... Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, ս... Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հ... Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրո... Ինչպես են Հրազդանում դիմավորում երթի մասնակից... Փարիզում մեկնարկել են Մակրոնի, Ֆոն դեր Լայենի... Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ ապրիլի 29-ից ... Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյ... Հայաստանն ու Հունգարիան փոխադարձաբար դեսպանու... Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան... Առջևում ոստիկանական զորքեր կան․ Բագրատ Սրբազա... Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորք... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Արսեն Ավա... Անկախ անձրևից ու կարկուտից` երթը ընթանում է Ե... Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով լինելո... Բորելը կոչ է արել զենք արտադրել Ուկրաինայում Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վե... Վիրահատությունից դեռ չապաքինված` նահատակ հերո... ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ու... Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ս... Աստված օգնական, Սրբազա՛ն. երթի մասնակիցներին ... «Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում... 171 նոր ավտոբուսների և 15 տրոլեյբուսների մրցո... Մենք ստով կերակրված ժողովուրդ ենք, թշնամությա... Եռաբլուրի Սուրբ Վարդան եկեղեցու քահանա Տեր Հո... Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան ու տվել խ... Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ի նիստի ժամանակ թղթե ի... Ոստիկանները բնակարանային գողության դեպք են բա... Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարար... ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական մ... Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքո... Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բ... Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցո... Ատելության խոսք ասողը վստահ է, որ ինքը անպատի... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ... Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ ... Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապա... ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն... Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրա... Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապ... Ո՞ւմ համար պարզ չէ, որ 2018 թվականից հետո Հայ... Դատախազությունն ակնհայտորեն քաղաքականորեն կաշ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գ... Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, աս... Telcell-ի հետ իրականացվող տոմսային համակարգի ... Քայլերթը մեր ակնկալիքները գերազանցել է. օր օր... Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝... ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համա... Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիա... Սևանի թերակղզուց մեկնարկում է «Տավուշը հանուն... Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշ... Դուբայի Masters շախմատային մրցաշարում Մարտիրո... Հետքայլի տեղ չունենք. զոհված զինվորի մայր Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակց... Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78... Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության...

Հնարավո՞ր է արդյոք չարաշահումների ողջ մեղքը բարդել Հայկոյի վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետին կից Պետական վերահսկողական ծառայության «բացահայտումը», թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք՝ 2018-21 թթ․, քաղաքապետարանում շուրջ 16 միլիարդ դրամի կամ մոտ 40 միլիոն դոլարի խախտումներ են եղել, միանգամայն սպասելի էր։ Քաղաքապետի ընտրությունը սարերի հետեւում չէ, ասում են՝ նույնիսկ սահմանված ժամկետից՝ 2023 թվականի սեպտեմբերից շուտ է անցկացվելու։ Հայկ Մարությանն էլ թեեւ հայտարարել է, որ դեռ չի որոշել՝ առաջադրվելու է ընտրություններին, թե ոչ, սակայն անցյալ տարվա նրա պատմական ելույթից հետո՝ իմպիչմենթի հարցով պատմական նիստում, շատերը կցանկանային նրան կրկին տեսնել այս պաշտոնում։

Եվ լուրեր կան, որ նա, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի քաղաքապետի թեկնածու։ Ուստի, ՔՊ-ին շտապ ՊՎԾ «բացահայտում» էր պետք։ Մարությանն իր ՖԲ-ում այդպես էլ գրել է․ «Ֆալշստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»: Տղեք, ինչու չէ՝ նաեւ աղջկեք, ես Երեւանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել»։

Նկատենք, որ Մարությանը չի ասում՝ ոչ մի չարաշահում չի եղել։ Հայտնի է, որ ՊՎԾ ուսումնասիրությունը սկսվել է դեռ անցյալ տարվա գարնանը՝ ՊՎԾ նախկին պետ Տիգրան Ուլիխանյանի օրոք, կեսից դադարեցվել է, ապա շարունակվել ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի օրոք։ Ապրիլին, երբ Ուլիխանյանը դիմել էր քաղաքապետին՝ ուսումնասիրություն սկսելու խնդրանքով, Մարությանը նրան, կոպիտ ասած, «պասլատ» էր արել՝ այնուամենայնիվ, չհրաժարվելով ինֆորմացիա տրամադրելուց։

«Մի պահ կանգ առան ուսումնասիրությունները՝ պատերազմի ու կորոնավիրուսի պատճառով, հետո էլի վերսկսվեցին, ես ոչ բոլոր նյութերին եմ ծանոթ»,- ասաց ՊՎԾ նախկին պետ Տիգրան Ուլիխանյանը, որն արդեն ՔՊ անդամ չէ։ Նա զերծ մնաց գնահատականներից, բայց նշեց․ «Չգիտեմ, ով ում գլխին ինչ է ուզում բարդի։ Համենայնդեպս, հրապարակված նյութն էլ այն չի, որ կարելի է ինչ-որ մեկի գլխին բարդել։ Շատ խնդրահարույց բաներ են եղել, առնվազն իմ կողմից որեւէ կասկած կամ կանխավարկած, կամ տրամադրվածություն Մարությանի դեմ չի եղել»։ Օրինակ, գույքահարկի հավաքագրման հետ կապված խնդիրներ են եղել, կարելի՞ է սա համարել Մարությանի մեղքը։ «Դա համատարած խնդիր է, բոլոր տեղերում կան գույքահարկի խնդիրներ։ Դա ծրագրային ապահովման հետ կապված խնդիր է»,- ասաց ՊՎԾ նախկին պետը։

Բայց ի՞ նչ չարաշահման մասին է խոսքը։ Խախտումների միակ «բացվածքը» տալիս է «Ռադար» կայքը՝ շինթույլտվությունների տրամադրում, գույքահարկի վճարումներ, վառելիքի անհիմն ելքագրումներ՝ քաղաքապետարանի աշխատողների վրա, ինքնակամ կառույցների օրինականացում, ավելի քան 250 միլիոն դրամի գույքահարկի գումարներ՝ չհաշվառված ավտոմեքենաների համար, մեքենաները ներկայացվել են վաճառված, եւ գույքահարկի գումարները զրոյացվել են, շինթույլտվությունների տրամադրման գործընթացում են արձանագրվել չարաշահումներ, ինքնակամ կառույցներ են օրինականացվել՝ առանց տուգանք գանձելու, հողամասերի ուղիղ վաճառք։

Անգամ փողոցների նորոգման եւ ճեղքերի փակման աշխատանքները կատարվել են թերացումներով, եւ սա էլ է բարդվելու Հայկ Մարությանի վրա։ ՊՎԾ-ն, որն իրականացրել է ստուգումները, ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այս տեղեկությունները, իսկ քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Լեւոն Սարդարյանն ընդամենը հայտնել է, որ «ստուգումների արդյունքները պաշտոնապես ուղարկվել են Երեւանի քաղաքապետարան՝ կարծիք հայտնելու»։

Քաղաքապետ Հրաչ Սարգսյանն էլ ասել է, որ մի քանի շաբաթից այն կավարտվի, եւ, հավանաբար, Մարությանի դեմ սկսված գործընթացը միս ու արյուն կստանա։ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որը ժամանակին շատ էր քննադատում Հայկ Մարությանին, հարցրինք, թե նշված խախտումներից որոնք են վերաբերում կոնկրետ քաղաքապետին, եւ որոնց դեպքում այլ մեղավորներ կարող են լինել։

«Շինթույլտվության տակ անձամբ ստորագրում է քաղաքապետը։ Մեքենաների գույքահարկի խախտումները, ամենայն հավանականությամբ, նրա հետ կապ չունեն։ Ինքնակամ կառույցների օրինականացումը բացառիկ քաղաքապետի լիազորությունն է՝ օրենքով սահմանված, որն ասում է, որ հողազավթումների ու ապօրինի շինությունների նկատմամբ հսկողությունն իրականացնում է քաղաքապետը, հողազավթման մասին ծանուցվելուց տասնօրյա ժամկետում պարտավոր է միջոցներ ձեռնարկել։ Ինձ հայտնի են դեպքեր, երբ անձամբ ծանուցվելուց հետո նա կոնկրետ հողազավթումը չի վերացրել։ Դեպքերից մեկում ես եմ անձամբ իր հետ խոսել, որին ընթացք չի տրվել»,- ասաց նա։

- Ավտոմեքենաների վաճառքի հետ կապված թերացումները, որ, ասենք, մեքենան ներկայացվել է վաճառված, ու գույքահարկ է զրոյացվել՝ յուրացվել։

- Չեմ կարծում, որ այդտեղ փաստաթուղթ կա, որ քաղաքապետին հասնի։

- Վառելիքի անհիմն ելքագրումները քաղաքապետարանի աշխատողների վրա։ Սա, երեւի, կա՞պ ունի։

- Կդժվարանամ ասել, թե կոնկրետ որ կառույցի աշխատողներն են եղել։ Առհասարակ, «Երեւան տրանս» ՓԲԸ-ն է դա անում, որը վառելիքի սահմանաչափերը, հավանաբար, համաձայնեցրել է քաղաքապետի հետ․ ենթադրում եմ։ Այդ հիմնարկի ղեկավարն էլ, ով ազատվեց աշխատանքից, Մարությանի մերձավորն է եղել։

- Իսկ փողոցների նորոգման թերացումները ճի՞շտ է քաղաքապետի հետ կապելը, ասֆալտի ճեղքերի փակում եւ այլն։

- Տեխընդունող մարմինը շինբարեկարգման վարչությունն է, որը կա՛մ ընդունում է կատարված աշխատանքը, կա՛մ պահանջում է շտկել։ Եթե մի բան գրված է եղել, չի իրականացվել, բայց վարչությունն ընդունել է, ապա պետք է հասկանանք՝ շինբարեկարգման վարչությունն ինքնուրո՞ւյն է ընդունել, թե՞ քաղաքապետի համաձայնությամբ։ Չէի ասի, թե այդ մանր բաներն էլ են քաղաքապետի համաձայնությամբ եղել, բայց, ենթադրենք, մեծ ճանապարհ է վերականգնվել, որտեղ թերություն է հայտնաբերվել, հավանաբար, վարչության պետը կհարցներ քաղաքապետին։

Սա պետք է նայել ըստ իրավիճակի։ Փաստորեն, անգամ Դավիթ Խաժակյանը, որը երեք տարի խոսել է Մարությանի թույլ տված չարաշահումների մասին, ընդունում է, որ մեղավորներին փնտրելիս անհրաժեշտ է նայել ըստ լիազորության եւ ըստ իրավիճակի, ու ոչ բոլոր դեպքերում է մեղավոր քաղաքապետը։ Մեր տեղեկություններով, 40 միլիոն դոլարի խախտումների մեծ մասը վերաբերում է թաղապետարաններին եւ քաղաքապետարանի ենթակայության տարբեր կառույցներին, սակայն սրանց մեղքը փորձելու են բարդել Մարությանի վրա։

Համառոտ հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին նախ շշուկ տարածվեց, որ Մարությանը չի կատարում Նիկոլի հրամանները, հետո ներկայացվեց, թե ոչ թե Նիկոլը, այլ ավագանին է դժգոհ Մարությանից, եւ դեկտեմբերի 17-ին սկսվեց իմպիչմենթի ստորագրահավաք։ Իսկ 5 օր անց արդեն կայացավ պատմական նիստը, որի ժամանակ Մարությանն անարգանքի սյունին գամեց Նիկոլին, որի հետ հեղափոխության ոգուն հավատարիմ Մարությանը, պարզվեց՝ «աշխարհայացքային խզում» ուներ։

Ելույթում ամեն ինչ կար՝ յուրայիններին գաղտնի միլիոնանոց աշխատավարձեր տալու, ՔՊ-ականների՝ «գործ տվող» լինելու, ՖԲ լայքի համար գործից ազատելու, բյուջեի հաշվին գնված 200 հազար դոլարանոց մեքենաների, տապալված տենդերների եւ այլ հետհեղափոխական «սարսափների» մասին, որոնց հանրությունը ծանոթ էր ԶԼՄ-ների հրապարակումներից, բայց քաղաքապետի շուրթերից լսելն առանձնահատուկ հաճույք էր։

Այդ ելույթը բարձրացրեց Մարությանի վարկանիշը, որը քաղաքապետի պաշտոնում՝ առանց վարորդի, էկոնոմ դասի մեքենա էր վարում, իր աշխատավարձը չէր բարձրացնում եւ այլն։ Հիմա եկել է այդ վարկանիշն իջեցնելու ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 336 անգամ
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել են ... Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատր... ՃՏՊ՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Բրյուսելում քննարկվում է ԵՄ-ի և Ուկրաինայի պա... «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Ռուբեն Մ... Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Ա... Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ ... Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական... Հրդեհ՝ Հրազդանի կիրճում Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում ... Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխա... Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթա... Քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախ... Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթ... Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ... Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է... Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանությո... Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է ... Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արն... Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բ... Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաներ... Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ նրանք... Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկան... Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուս... ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մ... ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճա... Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը լուրջ խնդիրներ ո... Մայիսի 3-6-ը ոստիկանները բացահայտել են հանցագ... «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշ... Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու ... Ստացվել է Պուտինի երդմնակալության հրավերը, մա... Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերակա... Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները... ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու... Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, կոտրվել ... «Շատ հարցեր են կուտակվել»․ ՌԴ նախագահի օգնակա... ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսայի... 2 օր է՝ մեքենաներ են ընկնում «Գազպրոմ Արմենիա... Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակա... Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, ս... Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հ... Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրո... Ինչպես են Հրազդանում դիմավորում երթի մասնակից... Փարիզում մեկնարկել են Մակրոնի, Ֆոն դեր Լայենի... Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ ապրիլի 29-ից ... Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյ... Հայաստանն ու Հունգարիան փոխադարձաբար դեսպանու... Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան... Առջևում ոստիկանական զորքեր կան․ Բագրատ Սրբազա... Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորք... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Արսեն Ավա... Անկախ անձրևից ու կարկուտից` երթը ընթանում է Ե... Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով լինելո... Բորելը կոչ է արել զենք արտադրել Ուկրաինայում Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վե... Վիրահատությունից դեռ չապաքինված` նահատակ հերո... ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ու... Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ս... Աստված օգնական, Սրբազա՛ն. երթի մասնակիցներին ... «Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում... 171 նոր ավտոբուսների և 15 տրոլեյբուսների մրցո... Մենք ստով կերակրված ժողովուրդ ենք, թշնամությա... Եռաբլուրի Սուրբ Վարդան եկեղեցու քահանա Տեր Հո... Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան ու տվել խ... Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ի նիստի ժամանակ թղթե ի... Ոստիկանները բնակարանային գողության դեպք են բա... Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարար... ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական մ... Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքո... Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բ... Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցո... Ատելության խոսք ասողը վստահ է, որ ինքը անպատի... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ... Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ ... Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապա... ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն... Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրա... Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապ... Ո՞ւմ համար պարզ չէ, որ 2018 թվականից հետո Հայ... Դատախազությունն ակնհայտորեն քաղաքականորեն կաշ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գ... Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, աս... Telcell-ի հետ իրականացվող տոմսային համակարգի ... Քայլերթը մեր ակնկալիքները գերազանցել է. օր օր... Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝... ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համա... Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիա... Սևանի թերակղզուց մեկնարկում է «Տավուշը հանուն... Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշ... Դուբայի Masters շախմատային մրցաշարում Մարտիրո... Հետքայլի տեղ չունենք. զոհված զինվորի մայր Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակց... Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78... Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan