Երևան, 01.Մայիս.2024, 00:00 |
Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու ... Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հան... «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն է... Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիութ... ՃՏՊ՝ Արարատ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ... ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում ... Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությու... Երևանի շատրվանները գործարկվեցին (լուսանկարներ... Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմաբազա ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռա... Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ ... Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բաց... 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կա... Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց... Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հ... Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգե... Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4 մագնիտուդ ո... ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի մարզի վերաբերյ... Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, ա... Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից ... Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննար... Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնա... Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունո... Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ... Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. ա... Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքնե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնա... Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքեն... Եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամ... 13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում ... Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործ... Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որ... Ապագա կա´, կեցցե´ Հայաստանի ստեղծարար և արարո... Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ուն... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում... Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի ա... Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների... Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորությ... Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն... Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատու... Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմի... Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք ... «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ո... Միրզոյան-Բայրամով հանդիպումը Ալմաթիում կօգնի ... Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա ... Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հա... Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շո... Աստղագուշակ` մայիսի 1-ի համար ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխա... Քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի փակել են ... Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր Հրդեհ` Ալավերդի քաղաքում. մեքենան այրվել է Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման հա... Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանայ... Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի ... Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու ... Ժերար Դեպարդյեն ազատ է արձակվել. փաստաբան Սևանում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմ... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այ... Ջուր չի լինի Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխ... Երևանյան դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխ... Երևանը պատրաստ է ներդրում ունենալ Գազայի հատվ... Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշ... Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադա... Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարա... Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր ... ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրութ... «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրն... ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել... Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարա... Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետ... Պետր Պավելը կարծում է, որ Չեխիան պետք է անցնի... Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ ... Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք ... Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահու... Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձ... ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռ... Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում հրդեհվել են բն... Զբոսաշրջիկների թիվը 3%–ով նվազել է Ընդլայնումը կենսական նշանակություն ունի Եվրամ... Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դո... Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր... Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներ... Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց չենք ուզում չաշ... Վրաստանում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր ... Ուկրաինայի վստահությունը ՆԱՏՕ-ում իր դաշնակից... Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստ... Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերվա... Դեսպան Մակունցը փորձագետներին ներկայացրել է Հ...

Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունները վերաճեցին ռազմավարական երկխոսության. փոխվարչապետ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ողջույնի և շնորհավորանքի խոսքին հաջորդել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի…

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մասնակցել է ԱՄՆ անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը։

Կառավարությունի հայտնում են, որ դեսպանատան ծովահետևակայինների կողմից անցկացվող դրոշի հանդիսավոր արարողությունից հետո հնչել են Հայաստանի և ԱՄՆ-ի ազգային օրհներգերը՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ։

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ողջույնի և շնորհավորանքի խոսքին հաջորդել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ելույթը, որում մասնավորապես նշել է․

«Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Ձերդ գերազանցություն տիկի՛ն դեսպան,

Օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների հարգելի գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձի կապակցությամբ:

Օգտվելով առիթից, թույլ տվեք նաև շնորհավորել հայ և ամերիկացի ժողովուրդներին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Հայաստանի անկախությունից ի վեր, ԱՄՆ կառավարությունը շարունակական աջակցություն է ցուցաբերել մեր երկրին՝ մշտապես հավատարիմ լինելով հայ ժողովրդի առավել բարեկեցիկ, տնտեսապես ավելի կայուն, կոռուպցիայից զուրկ, օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական երկրում ապրելու ձգտմանը, ինչի համար իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում ԱՄՆ կառավարությանը։

Մեր երկու երկրների միջև սերտ համագործակցության մասին է վկայում այն, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը որակապես նոր փուլ մտավ, և երկկողմ միջկառավարական խորհրդակցությունները տնտեսական շրջանակներից վերաճեցին ռազմավարական երկխոսության։ Ես ուրախ եմ, որ այսօր ունենք հագեցած օրակարգ, որն արդեն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ սկսած իրավական բարեփոխումներից և կոռուպցիայի կանխարգելումից մինչև էներգետիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 2022 թվականի գարնանը վերսկսվեցին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ամենամյա նիստերը և մայիսի 2-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտնում տրվեց ամփոփիչ նիստի մեկնարկը։ 2022 թվականի ռազմավարական երկխոսության ձեռքբերումներից պետք է համարել «Քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Այս ոլորտում համագործակցության խորացումը, վստահ եմ, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի առջև։

Ձերդ գերազանցություն տիկի՛ն դեսպան,

Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Հուսանք, որ այս ջանքերը կլինեն շարունակական, և կհասնենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեր նպատակին՝ չանտեսելով այսօր Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքները:

Խորին երախտագիտությունս եմ հայտնում նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման համար։ Նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անփոխարինելի քայլ էր ողջ աշխարհում հայ ժողովրդի կողմից մղվող դարավոր պայքարի արդարացիության և ցեղասպանությունը ժխտողներին կոշտ պատասխան տալու համար: Այս տարվա ապրիլի 24-ին դիրքորոշման վերահաստատումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և համամարդկային արժեքների գերակայությանը:

Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր հայկական խոշորագույն համայնքներից մեկին՝ ամերիկահայությանը, ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացիներին, որոնք, լինելով տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, իրենց ծառայությունն են մատուցում ԱՄՆ-ին: Նրանք նաև երրորդ հանրապետության հիմնադրման առաջին օրվանից և արդեն 3 տասնամյակից ավելի կանգնած են Հայաստանի կողքին՝ իրենց անմիջական աջակցությունը ցուցաբերելով երկրի տարբեր ոլորտների զարգացմանը: Հայ համայնքը յուրօրինակ կամուրջ է, որ կապում է երկու երկրները, նպաստում հարաբերությունների ամրապնդմանը և ընդհանուր արժեքների վրա խարսխված գործընկերության մակարդակի բարձրացմանը:

Ձերդ գերազանցություն տիկին դեսպան,

Տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ և Ամերիկայի ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 246-րդ տարեդարձի կապակցությամբ։

Կեցցե հայ-ամերիկյան բարեկամությունը:

Շնորհավո՛ր Անկախության օրը»։

դիտվել է 210 անգամ
Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու ... Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հան... «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն է... Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիութ... ՃՏՊ՝ Արարատ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ... ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում ... Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությու... Երևանի շատրվանները գործարկվեցին (լուսանկարներ... Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմաբազա ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռա... Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ ... Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բաց... 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կա... Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց... Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հ... Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգե... Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4 մագնիտուդ ո... ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի մարզի վերաբերյ... Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, ա... Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից ... Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննար... Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնա... Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունո... Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ... Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. ա... Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքնե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնա... Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքեն... Եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամ... 13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում ... Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործ... Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որ... Ապագա կա´, կեցցե´ Հայաստանի ստեղծարար և արարո... Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ուն... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում... Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի ա... Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների... Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորությ... Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն... Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատու... Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմի... Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք ... «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ո... Միրզոյան-Բայրամով հանդիպումը Ալմաթիում կօգնի ... Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա ... Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հա... Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շո... Աստղագուշակ` մայիսի 1-ի համար ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխա... Քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի փակել են ... Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր Հրդեհ` Ալավերդի քաղաքում. մեքենան այրվել է Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման հա... Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանայ... Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի ... Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու ... Ժերար Դեպարդյեն ազատ է արձակվել. փաստաբան Սևանում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմ... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այ... Ջուր չի լինի Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխ... Երևանյան դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխ... Երևանը պատրաստ է ներդրում ունենալ Գազայի հատվ... Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշ... Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադա... Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարա... Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր ... ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրութ... «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրն... ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել... Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարա... Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետ... Պետր Պավելը կարծում է, որ Չեխիան պետք է անցնի... Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ ... Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք ... Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահու... Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձ... ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռ... Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում հրդեհվել են բն... Զբոսաշրջիկների թիվը 3%–ով նվազել է Ընդլայնումը կենսական նշանակություն ունի Եվրամ... Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դո... Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր... Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներ... Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց չենք ուզում չաշ... Վրաստանում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր ... Ուկրաինայի վստահությունը ՆԱՏՕ-ում իր դաշնակից... Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստ... Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերվա... Դեսպան Մակունցը փորձագետներին ներկայացրել է Հ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan