Դաստիարակը «սկոչել» է երեխայի բերանը
Երեկ «Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ հասան, թե Երևանի թիվ 106 մանկապարտեզում ավագ խմբի դաստիարակը կպչուն ժապավենով փակել է երեխաներից մեկի բերանը: Դաստիարակը պնդում է, որ ինքը նման բան չի արել, այլ՝ միայն սպառնացել է:
Նշված մանկապարտեզի տնօրեն Նելլի Մարտիրոսյանը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, որ դաստիարակին իր այդ պահվածքի համար խիստ նկատողություն է հայտարարել: