Կառավարական առանձնատների մոտից «Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել 10 տուժած
Ժամը 21:20-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 10 քաղաքացի: Նրանցից 7-ը ոստիկանության ծառայողներ են, երեքը՝ քաղաքացիական անձինք։
Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: