Ես չգիտեմ տասնյակ, թե հարյուրավոր մարդիկ, բայց տուժածներ կան․ Արթուր Խաչատրյանը՝ Կառավարական առանձնատների մոտ բախումների մասին
Կառավարական ամառանոցի մոտ իրավիճակը շարունակում է մնալ գերլարված։ Ոստիկանական ուժերը լուսաձայնային նռնակներ կիրառելուց հետո սկսեց բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկել քաղաքացիներին՝ այդ թվում քաղաքական գործիչներին։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տուժած քաղաքացիներ կան․«Վստահաբար տուժած քաղաքացիներ կան, ես չգիտեմ տասնյակ, թե հարյուրավոր մարդիկ, բայց տուժածներ կան։ Շտապօգնություն ենք կանչել և տեղափոխել հիվանդանոց, հիմա այստեղ կանգնած ենք, որ բախումներ չլինեն»։
Նշենք, որ Կառավարական ամառանոցների մոտ մի քանի շտապօգնության բրիգադ է հրավիրվել՝ տուժած քաղաքացիներին տեղափոխելու համար։