Պյատենկոն գլխավորել է «Բանանցը»
Հունվարի 21-ին «Բանանցը» մեկնելու է Կիպրոս` ուսումնամարզական հավաքին մասնակցելու նպատակով:
Ֆուտբոլային կազմը բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին նախապատրաստելու է ուկրաինացի մասնագետ Վլադիմիր Պյատենկոն, ով թիմին կմիանա Կիրպոսում: Այս մասին տեղեկացնում է «Բանանցի» պաշտոնական կայքը:
38-ամյա Վլադիմիր Պյատենկոյի հետ մեկտեղ «Բանանցի» մարզչական շտաբում աշխատելու են Ալբերտ Կովալյովը, Կարեն Սիմոնյանը, Արթուր Ոսկանյանը և Նիկոլայ Դոնևը:
«Բանանցի» նոր գլխավոր մարզիչը շատ հարուստ ֆուտբոլային կենսագրություն ունի. վերջինս` որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել ուկրաինական մի շարք ակումբներում' «Տավրիայում», «Շախտյորում», «Մետալիստում», Դոնեցկի «Մետալուրգում», ինչպես նաև, Ուկրաինայի երիտասարդական հավաքականում: