Իշխանությունների անասնական վախը. Գրիգորի Պողոսյան
Փաստաբան Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԿԱՆ ՎԱԽԸ
Թեւ օրը դեռ չի ավարտվել, բայց կարելի է ամփոփել այսօրվա անհնազանդության խաղաղ ակցիաների առաջին փուլը։ Նախ ասեմ, որ ժողովուրդն արդեն ինքնակազմակերպվում է։ Քաղաքացիներն ինքնուրույն կազմում են խմբեր եւ իրենց վերաբերմունքն արտահայտում թրքահպատակների երերացող իշխանության նկատմամբ։
Համազգային ընդվզման մասին է խոսում նաեւ այն փաստը, որ գրեթե բոլոր խմբերը, որոնք Ֆրանսիայի հրապարակից դուրս են գալիս մոտ երկու տասնյակով, ակցիաներից հետո վերադառնում են հարյուրներով ու հազարներով։ Միեւնույն ժամանակ ընդգծված աճում է ենիչերիների կարմրաբերետ եւ սեւաբերետ հրոսակախմբերի հիստերիկ ագրեսիվությունը։ Դրա մասին են վկայում Լեւոն Քոչարյանի գլխավորած խմբի նկատմամբ կիրառված բիրտ, անօրինական եւ ոչ համաչափ մեթոդները։ (Ասեմ նաեւ, որ այդ մեթոդները խմբի անդամների մոտ հոմերոսյան քրքիջից բացի այլ հակադարձման ցանկություն չէին առաջացնում):
Համիդական վայրի հրոսակախմբերից սերված իրենց գենոտիպին բնորոշ ձեւով բերետավոր ենիչերիները խիստ ագրեսիվ են, երբ թվաքանակով քառակի գերակշռում են խաղաղ ցուցարարներին։ Նույն վայրագությունները դրսեւորվում էին ՀՅԴ խմբերի եւ «Հայրենիք» ու «Հանրապետական» կուսակցության ակտիվիստների նկատմամբ։ Մոտալուտ պարտության հոտն առած թուրքի նման պահվածքը խոսում է իշխանությունների հոգեբանական լուրջ բարդույթների մասին։
Նման պահվածքը, որն անշուշտ ուղղորդված է ՀՀ-ում սուլթանի կիսախելագար փոխանորդի կողմից, ոչ այլ ինչ է, քան անասնական վախի սուբլիմացիա: Այն վկայում է, որ այս վայ իշխանությունների սարսափելի վախճանը շատ մոտ է, պարզապես փախուստի դիմելուց առաջ այս իշխանությունները որոշել են պատվազրկել ամեն ինչ։ Պատվազրկեցին մեր պետականությունը, մեր հաղթանակած բանակը, ոտնատակ արեցին մեր պատիվն ու արժանապատվությունը։
Հիմա հերթը հատուկ նշանակության զորքերի խորհրդանիշ բերետինն է։ Երբ տեսնում ես կատաղած բորենու մոլեգնությամբ քաղաքացուն ծեծող բերետավորին, հասկանում ես, որ բորենուն բերետ չի սազում։ Տղերք, սթափվեք, քանի դեռ ուշ չէ։ Դուք ձեր ազգային պատկանելությունը մոռացության տված մանկուրդներ եք, սթափվեք, քանի դեռ մեր ազգը ձեզ չի փսխել որպես գաղջ օտարածին տարրի։ Դուք դեռ նիկոլներ չեք։ Դեռ…»: