Շուշան Պետրոսյանը երգում է Ֆրանսիայի հրապարակում
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում հարթակը տրամադրեցին Հայաստանի վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանին։
Մինչ ելույթը նա հայտարարեց «առանց Նիկոլ Հայաստան», ապա երգեց «Երազի իմ երկիր հայրենի»-ն։
Առաջին երգի ավարտին երգչուհին բացականչեց` «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան»։ Հաջորդ երգից հետո նա հայտարարեց՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։