Ի՞նչն է սրտի բնածին արատների պատճառը
Վիկտոր Չանգայի անվան սրտաբանական ինստիտուտի սրտաբան Ռիչարդ Հարվին հայտնաբերել է Nkx2-5 գենը, որն առանցքային դեր ունի աորտայի և այլ կարևոր զարկերակների ձևավորման գործում:
Հայտնի է, որ Nkx2-5 գենի մուտացիան մլակների մոտ խաթարում է սրտի բնականոն ձևավորումը: Իսկ Դանիո ձկնիկների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ մուտացիաներն անդրադառնում են ոչ միայն սրտի ներսում գտնվող, այլև սրտից դուրս եկող անոթների վրա: Այս իրադարձությունը լույս է սփռում երեխաների մոտ գենետիկ շեղումների հետևանքով անոթային արատների առաջացման վրա:
Սրտի բնածին սրտի արատը նորածինների մոտ ամենից հաճախ հանդիպող անոմալիան է: Օրինակ' Ավստրալիայում այս շեղումը շաբաթական խլում է մինչև հինգ տարեկան չորս երեխայի կյանք: Nkx2-5 գենի մուտացիայի հետևանքով զարկերակները նեղանում են և նույնիսկ առհասարակ չեն ձևավորվում: Բանն այն է, որ թեև անոթային բջիջները ձևավորվում են, սակայն չեն կարողանում միավորվել, շարվել ցանցում և կազմավորել անոթը: