Նոր ծրագիր. Կապանի 13 գյուղեր նոր դպրոցներ կունենան
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 17-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 67 մլն 125 հազար դրամ:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ դրանից 60 մլն 60 հազար դրամը նախատեսվում է հատկացնել Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից կրթական որակյան ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով ընտրված 13 բնակավայրերում կրթահամալիրնհերի ստեղծման, նախագծահախահաշվային փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:
2-րդ լուսանկարում բերվում է ընտրված 13 դպրոցի ցանկը.
Նախարարի խոսքով, այդ գյուղերում նախատեսվում է ունենալ արդիական շենքային եւ գուքյային պայմաններ՝ համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով, այլ անհրաժեշտ պայմաններով, որտեղ կկազմակերպվել դպրոցական, նախադպրոցական, նաեւ արհեստագործական ծրագրեր. «Այդ կրթահամալիրներից 7-ը կծառայեն նաեւ շրջակա բնակավայրերի երեխաների համար, որի նպատակով կգործարկվեն 8 երթուղիներ:
Նախագծով նախատեսվում է նաև 7մլն 65 հազար դրամ հատկացնել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքների ձեռքբերման համար: Արձանը շուտով կլուսավորվի»,-ասաց Դումանյանը:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ եթե մենք այս բոլոր ենթակառուցվածքներն իրար կապող լավ ճանապարհներ չունենանք, այս ծրագիրը չի իրագործվի. «Այսինքն սա միայն կրթական ծրագիր չէ, ենթակառուցվածքային ծրագիր է: Շատ կարեւոր է, որ Սյունիքում ճանապարհաշինական լայն ծրագիր ենք իրականացնում: Այս պիլոտային ծրագիրը սկսել ենք Կապանից, հետո այս նույն ծրագիրն իրկանցնում ենք Սյունիքի մյուս խոշորացված համայնքներում, հետո նաեւ բոլոր մարզերում այս մոդելը պետք է կիրառենք: Չպետք է լինի երեխա, որ մանկապարտեզ գնալու հնարավորություն չունենա»,-ասաց Փաշինյանը: