Մաքսիմ Գալկինը վթարի է ենթարկվել
Մի քանի օր առաջ հայտնի հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը վթարի էր ենթարկվել: Դեպքը տեղի էր ունեցել Մոսկվայում: Արտիստի մեքենան բախվել էր միկրոավտոբուսին: Բարեբախտաբար նա չի տուժել: Պարզվել է, որ Գալկինը մեղավոր չէ, քանի որ նա չի խախտել երթևեկության կարգը: Շատ հնարավոր է՝ միկրոավտոբուսի վարորսը քնել է ղեկին:
Մաքսիմ Գալկինը իրավապահ մարմինների ժամանելուց հետո գնացել է նկարահանման հրապարակ: Նշենք, որ նա այդ պահին ղեկին չի եղել, քանի որ մեքենան վարել է վարորդը: Նա նստած է եղել մեքենայի ետնամասում: Վթարի հետևանքով մեքենան մի փոքր վնասվել է: