Ադրբեջանական տանկերը չեն կարողացել հաղթել երկու հայ զինվորին
Ադրբեջանական զինուժի երկու «Տ-72ԱՎ» տանկերը չեն կարողացել հաղթել երկու հայ զինծառայողի ուղիղ դիմակայության մեջ: Համապատասխան տեսանյութը, որը նկարահանվել է 2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմի ժամանակ, հրապարակում է «Ռազմական տեղեկատու» Telegram ալիքը։
Կադրերում երեւում է, թե ինչպես են երկու մարտական մեքենաները փորձում ոչնչացնել խրամատը, որում թաքնված են հայկական բանակի երկու զինծառայողները։ Սակայն դա նրանց չի հաջողվում:
Զինվորներն իրենց հերթին կրակ են բացում ձեռքի հակատանկային նռնականետից եւ կարողանում են ստիպել «Տ-72ԱՎ»-ին նահանջել։ Դրանից հետո նրանք դուրս են գալիս խրամատից եւ հակատանկային ձեռքի նռնակներ են նետում նահանջող մարտական մեքենաների վրա. Ենթադրաբար РКГ-3 է գործարկվել։
Թե կոնկրետ երբ է նկարահանվել տեսանյութը, չի նշվում։ Ճակատամարտի ելքի մասին եւս չի հաղորդվում։
Տեսանյութը՝ այստեղ: