Սյունիքի մարզում վթարի են ենթարկվել արագաչափեր և տեսախցիկներ տեղադրող ընկերության աշխատակիցները, կան վիրավորներ
Դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Սմբատ Ա-ն իր վարած Ford Tranist մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 170.8 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ճանապարհի աջակողմյան ձորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սմբատ Ա-ն և ուղևոր՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Արմեն Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։