Աշխարհի առաջնություն.Հայ ծանրամարտիկը գրավեց 11-րդ հորիզոնականը
Հոկտեմբերի 20-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը տեղի է ունենում Լեհաստանի Վրոցլավ քաղաքում: Կարևոր ստուգատեսին մասնակցում են 59 երկրների 317 ծանրամարտիկներ: Հայաստանը ներկայացնում են երեք մարզիկներ. Սմբատ Մարգարյանը(56 կգ քաշային կարգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ) և Հայկ Հակոբյանը(105 կգ):
Այսօր մրցասպարզ էր դուրս եկել 20-ամյա Սմբատ Մարգարյանը, ով երկամարտի 239 կգ(107+132) արդյունքով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: Ոսկե մեդալը նվաճեց Հյուսիսային Կորեան ներկայացնող Յուն Չոլմ Օմը' 289 կգ (127+162):
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.armsport.am/