«Հայաստանը թվերով»․ Մանրածախ առևտրի շրջանառությունը աճել է 2,2 տոկոսով
ArmDaily.am-ը ներկայացրել է «Հայաստանը թվերով» շարքը, որի շրջանակներում այս անգամ կանդրադառնանք այս տարվա հունվար-հունիս ամիսներին մանրածախ առևտրի շրջանառությանը։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի՝ տարեսկզբից մանրածախ շուկայում կատարվել է 639 մլրդ 976.4 մլն դրամի առևտուր, ինչը 2,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված առևտրաշրջանառությունից։
Նշենք, որ 2020 թ-ին հանրապետությունում մանրածախ առևտրաշրջանառությունը նվազել էր 17,3 տոկոսով և կազմել 1 տրիլիոն 295 մլրդ 69.9 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամեատ նվազման տեմպը պահպանվել է նաև այս տարվա հունվար-փետրվար ամիսներին։ Մասնավորապես, հունվարին առևտրաշրջանառությունը նվազել էր հունվարին 14,7 տոկոսով և փետրվարին՝ 11,4 տոկոսով։ Միայն մարտին նվազման տեմպը դադարել էր և արձանագրվել էր 0,1 տոկոս աճ, արդեն ապրիլին թռիչքային աճ էր արձանագրվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել էր 45,9 տոկոս։ Մայիս և հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է համապատասխանաբար 6,8 և 3,2 տոկոս։