Տարօրինակ և դաժան սիրո խոստովանություններ
Ուրեմն էսօր երթուղայինի պատուհանից թախծոտ-երկուշաբթիօրյա-դեպրեսիվ հայացքով նայում եմ պատուհանից, մեկ էլ տեսնեմ Հաղթանակ կամուրջի սյուների վրան Ա4 թղթեր են փակցված՝ «ES QEZ SIRUM EM» գրությունով...
Ուրեմն, ես էդ աղջկա տեղը լինեի, կասեի «Չէ», որովհետև եթե մարդը չի ալարում էդքան սյունի վրա թղթեր կպցնի, բայց ալարում է մի հատ Alt+Shift սեղմի.... դե մի խոսքով հասկացաք... չնայած, սիրո խոստովանության ավելի դաժան տարբերակներ էլ կան, խնդրեմ...
Այս գրառումով և տեսանյութով Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Կոնստանտին Տեր-Նակալյանը: