Զարմանալի է, որ բնապահպանական որոշումների մասին հանրությունն ամենավերջում է իմանում
Կառավարությունը հաշվի չի նստում հանրության հետ, և եթե չլինեին մեր քաղաքացիական ակտիվիստները, մենք ոչ մի բանի չէինք հասնի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Էկոլոգիական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նրա խոսքով' զարմանալի է, որ բնապահպանական որոշումների մասին հանրությունն ամենավերջում է իմանում: Եվրոպան մեզ տեսնում է որպես հանքարդյունաբերության զարգացման օղակ: «Ես այդ քննարկմանը հետս տարել էի փաթեթներ, ներկայացրի, փորձագետները խառնվեցին իրար և ասացին, թե սխալ եմ հասկացել, սակայն սինխրոն թարգմանիչ կար, սխալ ոչինչ չկար»,-ասաց բանախոսը:
Բանախոսն անդրադառնալով Թեղուտի խնդրին նշեց, որ Հայաստանի հանրությունը պետք է ներկա լիներ որոշումների կայացմանը, սակայն առ այսօր ոչ մի բան արված չէ:
Հանդիպմանը ներկա էր նաև «Դալմա-Սոնա» հիմնադրամի իրավաբան Ռուզաննա Ղազարյանը: Նրա խոսքով' 1995 թվականին շրջակա միջավայրի հետազոտման մասին օրենք է ընդունել, հաջորդ տարի Հայաստանը միացել է Էքսպոյի կոնվենցիային: 2011 թվականին միացել ենք նաև կոնվենցիային: