Թալիբները նախկին վարչակազմերի անդամներին պաշտոններ կառաջարկեն Աֆղանստանի նոր կառավարությունում. Reuters
«Թալիբան» արմատական շարժումն Աֆղանստանի նախկին վարչակազմերի որոշ անդամների պաշտոններ կառաջարկի նոր կառավարությունում: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թիլիբների ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ այժմ շարժման պարագլուխների և երկրի նախկին ղեկավարների միջև ընթանում են կոնսուլտացիաներ: Նշվում Է, որ կանանց նույնպես առաջարկվել Է մասնակցել նոր վարչակազմի աշխատանքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: