Ալլա Պուգաչովան իր տղային անվանել է Հարրի Փոթերի պատվին
LifeStyleԱլլա Պուգաչովան ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում առաջին անգամ մեկնաբանել է իր երկվորյակների ծնունդը: Պրիմադոննայի խոսքով, որդուն կոչել են ոչ թե արքայազն Հարրիի, այլ հայտնի Հարրի Փոթեր ֆիլմի գլխավոր հերոսի պատվին:
Պուգաչովան ասել է, որ առաջին անգամ տեսնելով Մաքսիմին՝ նրան նմանեցրել էր Հարրի Փոթերին, և երբ իրենց որդին ծնվեց, նա շատ նման էր Մաքսիմին և այդտեղից էլ ելնելով նման էր Հարրի Փոթերին և այդպես նրանք որոշեցին իրենց տղային անվանել Հարրի: Մկրտության ժամանակ տղային կնքելու են Իգոր անունով, քանի որ Հարրի անունը բացակայում է ուղղափառների մոտ:
Սակայն, Պուգաչովային և Մաքսիմին կարող են թույլ չտալ, որպեսզի նրանք մկրտեն իրենց զավակներին, քանի որ որոշ հոգևորականներ վճռական են տրամադրված և կարծում են, որ այն երեխաները, ովքեր ծնվել են փոխնակ մորից, մկրտվելու իրավունք չունեն: