Հունական կղզիներ կարող են այցելել Covid-19-ի թեստի բացասական պատասխան ունեցող անձինք
Հունաստանի Քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամերի կառավարման փոխնախարար Նիկոս Հարդալիասը հայտարարել է հունական կղզիներ մեկնելիս կորոնավիրուսային վարակը ստուգող թեստ անցնելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Greek City Times թերթը։
Հունական կղզիներ այցելելու համար չափահաս անձինք պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում արված կորոնավիրուսային թեստի բացասական արդյունքով պատասխան, վերջին 48 ժամվա ընթացքում արված արագ թեստի բացասական արդյունք կամ նախապես վարակված լինելը հաստատող թուղթ։
12-17 տարեկանները կարող են ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերից որևէ մեկը, կամ տանն արվող թեստի բացասական արդյունք, իսկ 12 տարեկանից ցածր անձանց համար սահմանափակումներ չեն գործում։