Արա Աբրահամյանի «նորանշանակ թիկնապահը»` ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, շեֆին «փրկելու» ակնհայտ քծնանքով վրա է տվել
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչ նորություն է իրեն հայտնի հուլիսին Մերձմոսկովյան ճանապարհներից մեկում պատահած վթարի գործից:
Հիշեցնենք՝ այդ ողբերգական ավտովթարից հետո էր, որ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ծաղկավոր խալաթով դատարան էին բերել: Աբրահամյանի պատասխանը սկզբում բավական ագրեսիվ էր. «Դուք աղմուկի համար եք խոսում, գրում»:
Բայց չբավարարվելով դրանով, շարունակել է Սերժ Սարգսյանի հիշատակած «գաղջ մթնոլորտի» ուղղվածությամբ. «Դուք այնպես չեք անում, որ մեկի վիճակը լավանա, դուք ամեն ինչ անում եք, որ վիճակները անհասկանալի դառնան: Ի՞նչ է կատարվում, դատարանում դատավարություն է գնում, մենք նշանակել ենք ամենալավ դատապաշտպաններին, որ զբաղվում են այդ գործերով»: Թվում էր, թե Աբրահամյանի հետ մեր զրույցը կամաց-կամաց ստացվում էր, սակայն այդ պահին որտեղից որտեղ հայտնվել է Արա Աբրահամյանի «նորանշանակ թիկնապահը»՝ ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը և շեֆին «փրկելու» ակնհայտ քծնանքով վրա տվել, թե «ի՞նչ եք հարցնում, այդ հարցերին մենք պատասխանել ենք, վերջ»:
Առավել մանրամասն «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: