Գենդերը ֆաշիզմ է. Արման Բոշյան
Մենք ոչ մի կերպ թույլ չենք տա, որ հայ ժողովրդին այլասերեն: Այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Համահայկական ծնողական կոմիտե» նախագահ Արման Բոշյանը:
Նրա խոսքով' այժմ գենդերի մասին Հայաստանում լոբբինգ է գնում: ՀՀ կառավարությունն ընդունել է խայտառակ օրենք առանց ժողովրդին հարցնելու: Գենդերը ֆաշիզմ է, որն ուղղված է ոչնչացման, սա նոր մի գաղափարախոսություն է, որն էքսպերիմենտալ դաշտում է, և այդ էքսպերիմենտն իրականացնում են Հայաստանում:
Արման Բոշյանն անդրադարձավ նաև այն կազմակերպություններին, որոնք պայքարում են կանանց նկատմամբ բռնության դեմ և հարց բարձրացրեց այն մասին, թե ինչ ինչ գործ ունեն այդ կազմակերպությունները Հայաստանում: