Ալլա Պուգաչովան բացառիկ հարցազրույց է տվել Life News-ին
Ալլա Պուգաչյովան Life News-ին տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանել է իր երեխաների՝ Ելիզացվետայի և Հարիի լույս աշխարհ գալու մասին տեղեկությունը:
Ես պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ով երջանկացել է այդ իրադարձությամբ: Շնորհակալ եմ շնորհավորանքների համար, որոնք մենք ստացել ենք բազմաթիվ մարդկանցից: Ես կարծում եմ, որ նման քայլը պետք է գիտակցված լինի: Աստված տվեց և փառք Աստծու,- Life News-ին հայտնել է Ալլա Պուգաչովան:
Պրիմադոննան կիսվել է իր առաջին զգացողություններով, որոնք ունեցել է երկվորյակների ծնունդից հետո: Երբ երեխաները ծնվեցին, ես խուճապի մեջ էի: Երբ մենք նոր էինք ամուսնացել Մաքսիմի հետ, ես Մաքսիմին առաջարկեցի երեխա ունենալ: Եվ նա երջանիկ էր: Կարևորը՝ նրանք առողջ լինեն, մեծանան ու չհիվանդանան, նաև պետք է պատվաստում անել: Սա երջանիկ խառնաշփոթ է, շատ լուրջ ու երջանիկ խնդիրներ, որոնք, փառք Աստծո, ես հաջողությամբ կհաղթահարեմ: