Ռուսական գյուղում սիբիրյան վագրը հարձակվել է մեքենայի վրա, ապա ցատկել միայնակ զբոսնող կնոջ վրա
Ռուսաստանի և Չինաստանի սահմանամերձ տարածքում ավելի քան 90 կգ քաշով սիբիրյան վագրը հարձակվել է մեքենայի, այնուհետև կնոջ վրա, գրում է Mirror-ը։
Համացանցում հայտնված կադրերում երևում է՝ ինչպես է Չինաստանից Տուրիյ Ռոգ գյուղ ներթափանցած սիբիրյան վագրը նախ վազում մեքենայի հետևից և վնասում կողապակին, այնուհետև մեկ այլ տեսանյութում կենդանին ցատկում է տեղանքում միայնակ զբոսնող կնոջ վրա։
Ամուրյան վագրերի կենտրոնի մամուլի քարտուղարը հայտնել է, որ կենդանին «միայն վնասել է մեքենան, իսկ կինը, որի վրա գիշատիչը ցատկել է, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չի ստացել»։
Կենտրոնում հայտնել են՝ մասնագետները բռնել են վագրին․ կենդանին այժմ բուժզննում է անցնում, որի հետո բաց կթողնվի։