ՆԱՏՕ-ն հրահրում է աշխարհում սպառազինությունների մրցավազք. ՌԴ ԱԳՆ
2020 թվականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը շարունակել են ավելանալ եւ աճել են 7,4 տոկոսով, միության այդպիսի քաղաքականությունը հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք: Այդ մասին կիրակի հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից Հյուսիսատլանտյան դաշինքի ստեղծման 72-րդ տարելիցի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«72 տարի առաջ այսօր «խաղաղություն պահպանելու» նպատակով ստեղծվեց ՆԱՏՕ-ն: Այսօր կազմակերպությանն են վերագրվում Հարավսլավիայի ռմբակոծումը, ներխուժումն Իրաք, գործողությունները, որոնք խավարի մեջ են ընկղմել Լիբիան: 2020 թվականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերն աճել են 7,4 տոկոսով: Ահա այդպիսի «խաղաղության պահպանում»,-ասված է ռուսական գերատեսչության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության տեքստն ուղեկցվում է ինֆոգրաֆիկայով, որի համաձայն՝ 2020 թվականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը կազմել են 1,09 տրիլիոն դոլար, մինչդեռ Ռուսաստանն այդ նպատակով ծախսել է միայն 0,05 տրիլիոն: «ՆԱՏՕ-ի այդպիսի քաղաքականությունը հանգեցնում է սպառազինությունների համաշխարհային մրցավազքի էսլակացիային»,-նշել են Սմոլենսկի հրապարակում: Նյութերում նշվում է, որ 2020 թվականին պաշտպանական համաշխարհային ծախսերն աճել են՝ 1,8 տրիլիոնից հասնելով 1,93 տրիլիոնի: