Երևան, 05.Մայիս.2024, 00:00 |
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան... Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվո... Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավ... Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացա... Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ.... Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդ... Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվեր... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայ... «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մե... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի... «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակու... ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ... Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում (տեսանյութ... էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաք... ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն... Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մե... Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձմա... Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համ... Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Փաշինյանը յասամաններ է նվիրում Աննա Հակոբյանի... Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնեն... Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմու... Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել ... «Մենք այս շարժման զինվորն ենք». զոհված զինծառ... Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապար... Տավուշից քայլերթ է սկսվել՝ դեպի Երևան․ Ուղիղ ... Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը... Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան ... ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վե... Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությու... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարու... Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի իր տարածքում գ... Բագրատ Սրբազանը Կիրանցում է (տեսանյութ) Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն ե... Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին... Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել... Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, ... Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան... ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պ... Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հե... Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշա... Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հ...

Ուժային կառույցների ներխուժումը տնտեսվարողների դաշտ պետք է խիստ սահմանափակել․ Վարդան Արամյան

Մեր երկրի շահը ստիպում է անել ամբողջովին այլ բան. վերանալ ամբոխահաճո մոտեցումներից և դիմել, թեև ցավոտ, բայց հասարակությանը ապագայում նոր ցնցումներից զերծ պահող քայլերի․ խորքային վերանայել նախկինում ստանձնած ընթացիկ բնույթի ծախս պահանջող պարտավորությունները և հնարավորինս կրճատել: Սա խիստ համարձակ, շատ դժվար և ոչ ամբոխահաճո ուղղություն է, բայց պարտադիր, եթե ցանկանում ենք ապագայում չբախվել նոր ճգնաժամային իրավիճակների։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, որի հետ զրուցել ենք տնտեսական խնդիրների և դրանից դուրս գալու ճանապարհների մասին։

Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակի եւ վտանգավոր ազդակների վերաբերյալ հարցին ի պատասխան, ֆինանսների նախկին նախարարն ասել է, չի կարող ասել երկրի տնտեսությունը լավ վիճակում է:

«Ավելին, այն ունակ չէ ընթացիկ տարում նախորդ տարվա երկու տեսակի շոկերի՝ համավարակի և պատերազմի հետևանքներից հետո էական վերականգնման նշաններ ցույց տալ: Եվ պատճառը միայն նախորդ տարվա շոկերը չէին, այլ նաև 2020թ-ին և դրան նախորդող երկու տարիներին վարվող քաղաքականությունը, որը թուլացրեց տնտեսական աճի ներուժը՝ հետևապես և շոկերին դիմակայելու տնտեսության դիմադրողականությունը, նաև հետճգնաժամային ժամանակահատվածի արագ վերականգնման հնարավորությունները:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա անցած տարվա հոկտեմբերից այս տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում դրամ-դոլար փոխարժեքի շուրջ 8% արժեզրկումը՝ այն էլ արտաքին աշխարհի հետ ծառայությունների և առևտրի հաշվեկշռի կրճատման պարագայում, արդեն իսկ վատ ազդակ է, այն առումով, որ դա նշանակում է․

ա. մեր տնտեսվարողներն ու տնային տնտեսությունները հոռետեսական սպասումներ ունեն ապագայի նկատմամբ,

բ. մեր երկրի տնտեսությունը իր առևտրային և գործընկեր երկրների համեմատ հարաբերականորեն ավելի թույլ հնարավորություններ ունի նոր տնտեսական արժեքներ ստեղծելու առումով և

գ. արտաքին աշխարհից ՀՀ ներհոսող մասնավոր հատվածի ֆինանսական և կապիտալ հոսքերը շարունակում են կրճատվել:

Նախօրեին ԿԲ ղեկավարը հայտարարեց, որ 2021-ի տնտեսական աճի կանխատեսումն իջեցրել են՝ 2%-ից հասցնելով 1,4 %-ի։ Ինչի՞ մասին է հուշում այս ցուցանիշը։

Այստեղ պետք է ողջունեմ ԿԲ-ի այս քայլն այն առումով, որ ԿԲ-ն բացարձակապես առաջնորդվում է արհեստավարժ դատողություններով և չի ցանկանում հաճոյանալ կառավարությանը, այլ անում է այն, ինչ պետք է անի: Տնտեսական իրավիճակի ճիշտ և իրատեսական գնահատումը խելամիտ քաղաքականության հիմքն է և իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու առաջին քայլը: Իսկ 2021թ-ին շուրջ 1% աճի հնարավորությունների մասին դեռ ամիսներ առաջ եմ հնչեցրել՝ հրապարակային ելույթների ժամանակ՝ մեծ մտահոգություն հայտնելով բյուջեի հիմքում դրվող 3.2% տնտեսական աճի սցենարը վերլուծելիս: Այսինքն տնտեսական աճի ցուցանիշի դեպի ներքև ճշգրտումն այսօր նաև ՀՀ ԿԲ կողմից վկայում է մեր երկրի տնտեսության խորքային կառուցվածքային խնդիրների, ցածր արտադրողականության, խոշոր ներդրումային ծրագրերի բացակայության և տնտեսական ագենտների ոչ դրական սպասումների մասին: Սա իրոք մտահոգիչ պետք լինի բոլորիս համար, քանի որ այսպիսի ցածր տնտեսական աճի ակնկալումը, այն էլ հետպատերազմյան և հետճգնաժամային տնտեսությունում, իր հետևից բերելու է և սոցիալական, և հարկաբյուջետային, և տնտեսական զգալի ռիսկեր:

Չնայած առկա իրավիճակին և տնտեսական վատ ցուցանիշներին, կառավարությունն այսօր առաջնորդվում է ֆինանսական մի փաստաթղթով (խոսքը 2021-ի բյուջեի մասին է), որը խորհրդարանում ընդունվեց՝ հաշվի չառնելով մեր իրողությունները և պատերազմի ստեղծած հետևանքները։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ վերանայումներ պետք է արվեն բյուջեում։

Այն որ, 2021թ-ի բյուջեի ծրագիրը պետք է վերանայվի հատկապես ընթացիկ ծախսերի գծով նախկինում ստանձնած պարտավորությունների մասով ակնհայտ է և գրագետ հարկաբյուջետային քաղաքականությունը դա է թելադրում, թեև օր-օրի 2021թ-ի բյուջեի վերանայումը դառնում է ժամանակավրեպ, քանի որ արդեն մեկնարկել է միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման գործընթացը և ամիսներ հետո կմտնենք արդեն 2022թ-ի բյուջեի կազման փուլ:

Որպեսզի մենք կարողանանք, այսպես ասած, հասարակության և տնտեսության հետպատերազմյան վերքերը բուժել, պետք է հավակնենք բարձր տնտեսական աճի, որը կտա մեզ լրացուցիչ ռեսուրսներ և կառավարությունն էլ այդ ռեսուրսները հարկելով կկարողանա իր ծախսերի զգալի մասը ֆինանսավորել. Պարտք վերցնել և սոցիալական և այլ ընթացիկ բնույթի ծախսեր անել խիստ վտանգավոր երևույթ է, ինչն առկա է այժմ. 2021թ-ի բյուջեով 342 մլրդ դրամ բյուջեի պակասուրդի հաշվին միայն 215 մլրդ դրամի կապիտալ ծախս ենք անում, այսինքն պարտքային միջոցների մնացած մասը «սպառում ենք» մեր ընթացիկ կարիքների համար:

Տեսեք, արդեն իսկ 2020թ-ի սեպտեմբերին, դեռ պատերազմը չսկսած, կառավարությունը հաստատեց 2021թ-ի համար մի բյուջե, որը հետագայում չնչին ճշգրտումների ենթարկվեց` ծախսերի մասով ընդամենը 7 մլրդ դրամ ավելացումով: Ընդ որում 2018թ-ից սկսած և հատկապես 2019թ-ին կառավարությունը հասցրել էր արդեն իր ամբոխահաճո վարքագծի համաձայն չափից շատ ընթացիկ ծախսերի գծով պարտավորություններ վերցնել, որի հնարավորությունն, իրականում, չուներ. Թոշակների աճ, աշխատավարձերի աճ, տարատեսակ նպաստների աճ, սոցիալական ուղվածության տարատեսակ փոխհատուցումներ և այլն: Արդյունքում 2021թ-ի բյուջեի ծրագրով 2018թ-ի համեմատ ընթացիկ բնույթի ծախսերն առանց տոկոսավճարների արդեն իսկ ավելացվել են շուրջ 280 մլրդ դրամով: Այս տարում ևս, հետպատերազմյան իրավիճակը հաշվի առնելով, անխուսափելի է ընթացիկ ծախսերի գծով նոր պարտավորությունների ստանձնումը: Եթե սրան էլ ավելացնենք թե նախկինից եկող կառավարության ամբոխահաճո վարքագծի հակվածությունը և թե ներկայումս իր վարկունակության կորստի պայմաններում էլ ավելի մեծ գայթակղությունը հանրությանը հաճոյանալու, կարելի է ենթադրել, որ կառավարությունն առանց վերանայելու իր նախկին ստանձնած ընթացիկ ծախսերի գծով պարտավորությունները, նոր պարտավորություններ է ստանձնելու:

Իսկ մեր երկրի շահը, ստիպում է անել ամբողջովին այլ բան. վերանալ ամբոխահաճո մոտեցումներից և գնալ, թեև ցավոտ, բայց հասարակությանը ապագայում նոր ցնցումներից զերծ պահող քայլերի՝ խորքային վերանայել նախկինում ստանձնած ընթացիկ բնույթի ծախս պահանջող պարտավորությունները և հնարավորինս կրճատել: Սա խիստ համարձակ, շատ դժվար և ոչ ամբոխահաճո ուղղություն է, բայց պարտադիր, եթե ցանկանում ենք ապագայում չբախվել նոր ճգնաժամային իրավիճակների:

Ի դեպ ես հեռու եմ այն մտքից, որ ներկայիս կառավարությունը կարող է գերադասել հանրային շահն իր սեփական վարկունակությունից և գնալ «գոտիների խիստ ձգման» քաղաքականության: Բայց իրականում, դա չանելով, օր-օրի այս կառավարությունն ավելի է մեծացնում հարկաբյուջետային կայունությանը վտանգող այն ռումբը, որը դրվում է հաջորդ կառավարությունների աթոռի տակ: Այլ կերպ ասած, այս կառավարությունը ստեղծել և ստեղծում է մի իրավիճակ, որը ծուղակ է մյուս կառավարությունների համար. Եթե իրականում մենք ունենանք արհեստավարժների կառավարություն, նրանք անկասկած պետք է գնան ընթացիկ ծախսերի վերանայումների՝ ի շահ երկարաժամկետ տնտեսական կայունության, փոխարենը արժանանալու են հանրության պարսավանքի, քանի որ հանրությունը չի գիտակցում և երևի թե պարտավոր էլ չէ մասնագիտորեն հասկանալու, որ ամբողջ խնդիրն այսօրվա կառավարության գործողությունների մեջ է, որն իրականում ընթացիկ ծախսերի շռայլումներն անում է նույն այդ հասարակության անդամի ապագան վտանգելով՝ քանի որ այդ նոր ընթացիկ ծախսերը ստիպված պետք է ֆինանսավորվեն պարտքի հաշվին:

Տարեսկզբին եվրաբոնդերի թողարկումը բազմաթիվ քննադատությունների տեղիք տվեց, դրան զուգահեռ «Համահայկական հիմնադրամից» կառավարությանը փոխանցված գումարները մեծ կասկածներ են հարուցել։ Արդյո՞ք կառավարությունը ճիշտ ճանապարհ է ընտրել ֆինանսական միջոցներ ներգրավելու և ֆինանսական կայունություն ունենալու համար։

Այս հարցին օբյեկտիվ պատասխանելու համար ես ՀՀ ֆինանսների նախարարությանը կառանձնացնեի կառավարությունից և հիմա բացատրեմ՝ ինչու. իրականում, որպես կանոն միջազգային կապիտալի շուկայում պարտատոմսերի թողարկումը խելամիտ հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից պակասուրդի ֆինանսավորման ամենալավ աղբյուրը չէ և հաջողված զարգացող երկրներն այն չեն դիտում պակասուրդի ֆինանսավորման լավագույն աղբյուր: Ինչո՞ւ, որովհետև աշխարհի երկրների պարտքային ճգնաժամերը ցույց են տալիս, որ հիմնականում արտաքին շուկայական պարտքի կամ որ նույն է՝ ոչ ռեզիդենտների հանդեպ, շուկայական պարտքի միջոցով են երկրներն ունենում դեֆոլտներ, օրինակները բազմաթիվ են՝ Ռուսաստան՝ 1998թ,, Տեկիլաի ճգնաժամ՝ 1994թ,, Արգենտինա, Բրազիլիա, Պերու՝ 2002թ,, Հունաստան՝ 2009թ․, և այլն: Իսկ երկրներն արտաքին կապիտալի շուկաներում պարտք են թողարկում, որպես՝ ա. ուղենշային գնանշում մասնավորի պարտքի համար և բ. եթե ֆիսկալ հնարավորությունները թույլ են տալիս տարբեր ժամանակներում կատարվող թողարկումներով կառուցելու եկամտաբերության կորը, նորից որպեսզի ուղենիշ ծառայելու տարբեր ժամկետայնության մասնավոր պարտքի համար:

Վերադառնանք Հայաստանին. Նախ պետք է նշել, որ վերջին մեր թողարկումը և ստացած գինը՝ 3.8%-ը, ստեղծված ներկայիս պայմաններում լավ գին կարելի է համարել: Այս առումով ՀՀ ֆինանսների նախարարության իմ գործընկերների ջանքերը պետք է դրական գնահատել: Սակայն հարց. Արդյո՞ք կարելի էր նույն այդ գումարը վերցնել ավելի անվտանգ և ավելի լավ պայմաններով մի քանի միջազգային դոնոր կառույցներից՝ ՀԲ, ԱԶԲ, Ֆրանսիական զարգացման գործակալություն, KFW, Եվրասիական ֆոնդ, Եվրասիական բանկ ևայլն, մինչև 1%-ի սահմաններում և ավելի երկար ժամկետներով: Դրանք համարվում են բյուջետային աջակցության վարկեր և տրվում են կառավարության կողմից բարեփոխումներին ուղղված գործողությունների կատարման դիմաց: Պատասխանը վստահորեն ասում եմ՝ այո, կարելի էր: Այդ դեպքում ինչու ՀՀ ֆինանսների նախարարությունը չգնած ավելի լավ պայմաններով պարտք վերցնելու հետևից, այլ ավելի վտանգավոր, բայց հեշտ տարբերակի: Պատասխանը շատ պարզ է. որովհետև ֆինանսների նախարության թիմը բավականին պրագմատիկ է և հստակ գիտակցում էր, որ կառավարության մնացյալ թևերը ունակ չեն որևէ բարեփոխման ուղղված պատասխանատվություն ստանձնել և ժամանակին կատարել, հետևաբար ձախողվելու էր նաև բյուջեի կատարումը:

Վերջում անդրադառնամ նաև համահայկական հիմնադրամի գումարները բյուջե բերելուն. եթե նույնիսկ փաստարկենք, ինչպես կառավարությունն է պնդում, որ այդ միջոցները բյուջետային կանոնների համաձայն նույն ռազմական կամ պատերազմի հետևանքները վերացնելու վրա են ծախսվելու, ինչի համար համայն հայությունը գումար հանգանակեց, ապա դրա համար անհրաժեշտ էր բացել հատուկ հաշիվ և այդ միջոցները ծախսվեին յուրաքանչյուր անգամ կառավարության որոշումներով՝ հատուկ նպատակներով, որպեսզի քիչ թե շատ վստահություն ու թափանցիկություն ապահոված լինեին: Եթե ես հիմա ասեմ, որ իմ կատարած հագանակությունը համահայկական հիմնադրամին ծախսվել է որևէ պատգամավորի կամ պաշտոնյայի գործուղման ծախսերը ֆինանսավորելու կամ պարգևատրման կամ աշխատավարձ վճարելու վրա, որևէ մեկը ինձ չի կարող հակառակն ապացուցել, քանի որ միջոցները գնացել են ընդհանուր միասնական հաշիվ և ծախսվելու են ընդհանուր կարգով:

«Չնայած տնտեսության թթվածինը համարվող ներդրումների բացակայության մասին շատ տնտեսագետներ ահազանգում են, սակայն էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե ներդրումների թիվը մեծ է։ Դեռ մի կողմ թողնելով համավարակի և հետպատերազմյան շրջանի իրողությունները, դուք ինչպե՞ս եք գնահատում այս իշխանությունների ներդրումային քաղաքականությունը»․ այս հարցին ի պատասխան Վարդան Արամյանն ասել է, թե ինքն,իսկապես, ցանկանում է, որ Էկոնոմիկայի նախարարի ազդակներն իրականություն դառնան․

«Քանի որ դրանից կշահեինք բոլորս, բայց ցավոք չեմ կիսում լավատեսական սպասումները: Ցանկացած երկրում ներդրումներ կատարվում են, եթե նախևառաջ ապահովված են կայունության 4 հենասյուները, և սա տնտեսագիտական ակադեմիական աշխարհում ընդունված դոկտրին է։ Դրանք են՝ հարկաբյուջետային կայունությունը, դրամավարակային և ֆինանսական կայունությունը, քաղաքական կայունությունը և երկրի անվտանգությունը:

Հիմա այս 4 կայունության հենասյուներից 3-ը կառավարության մանդատի ներքո են և որևէ մեկը չի կարող պնդել, որ դրանք ապահովված են կամ կառավարությունը տվել է այն ճանապարհային քարտեզը, թե ինչպես է պատրաստվում այն կարգաբերել: Դրանց բացակայությունն էլ իր հերթին ռիսկեր է առաջացնում դրամավարկային և ֆինանսական կայունության համար: Հետևապես իրատեսական չէ, որ այս պայմաններում պետք է ակնկալել ներդրումների էական աճ և ես հեռու եմ այն մտքից, որ ներդրողները կնետվեն ռիսկային գոտում ներդրումներ կատարելու», ասել է Վ․Արամյանը:

«Ո՞րն է տնտեսությունը ոտքի կանգնեցնելու Ձեր դեղատոմսը, ի՞նչ առաջնային քայլեր պետք է իրականացվեն», հարցին ի պատասխան ֆինանսների նախկին նախարարը շեշտել է, որ առաջին հերթին պետք է արագ կարգաբերել վերը նշած կայունության հենասյուները․

«Երկրորդ՝ քրեական գործերի տեղատարափը, դրանց պրոպագանդաները և ուժային կառույցների ներխուժումը տնտեսվարողների դաշտ պետք է խիստ սահմանափակել: Հավատացեք, նույնիսկ երբ բիզնեսմենը տեսնում է, որ Ֆեյսբուքում կառավարությանը քննադատելու համար անձը կարող է թիրախավորվել և նույնիսկ քրեական հետապնդման ենթարկվել կամ ամենաչնչին պատճառով ինքը կանչվում է հարցաքննության, այս մթնոլորտում նա հակված չի լինելու նոր ծրագրեր նախաձեռնել: Երրորդ, մեր երկրում պետք է նախագծել և իրականացնել մեգանախագծեր՝ հատկապես զարգացման միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ: Չորրոդ՝ արագ պետք է խորքային տնային աշխատանք կատարել ընթացիկ բնույթի բյուջետային ծախսեր պահանջող ծրագրերը և պարտավորությունները վերանայելու և փոխարենը բարձր տնտեսական մուլտիպլիկացիա ունեցող ծախսերն ավելացնելու և կատարելու ուղղությամբ: Հինգերորդ՝ վերանայել բացասական մոտեցումները հանքագործության նկատմամբ, քանի որ մենք այլընտրանք չունենք և մեզ այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է կապիտալ և մեծաքանակ արտարժութային ներհոսք, իսկ դա հնարավոր է հանքագործության ճյուղին ցանկացած տարբերակով օժանդակելու, և դրանց արդյուանհանման ծավալները մեծացնելու միջոցով: Առավել ևս, որ հիմա հանքահումքային ապրանքների համաշխարհային գները բարենպաստ են եւ, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կմնան մոտ ապագայում:

 

դիտվել է 406 անգամ
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան... Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվո... Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավ... Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացա... Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ.... Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդ... Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվեր... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայ... «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մե... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի... «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակու... ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ... Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում (տեսանյութ... էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաք... ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն... Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մե... Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձմա... Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համ... Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Փաշինյանը յասամաններ է նվիրում Աննա Հակոբյանի... Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնեն... Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմու... Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել ... «Մենք այս շարժման զինվորն ենք». զոհված զինծառ... Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապար... Տավուշից քայլերթ է սկսվել՝ դեպի Երևան․ Ուղիղ ... Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը... Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան ... ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վե... Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությու... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարու... Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի իր տարածքում գ... Բագրատ Սրբազանը Կիրանցում է (տեսանյութ) Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն ե... Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին... Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել... Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, ... Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան... ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պ... Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հե... Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշա... Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan