Այդ օրակարգ առաջ քաշողներն աներևույթ մարդիկ են, ոնց առաջացել են, այդպես էլ կվերանան, ոչ մի քամի մեր արժեքները չի կարող վնասել. Դավիթ Ամալյանը՝ մշակույթի վերաբերյալ իշխանության քաղաքականության մասին
Ապրելու լավագույն միջոցը մշակույթը վերականգնելն է: Այսօր մեր ժողովուրդը պարտավոր է ապրել, մենք մեր զոհված տղաներին կյանք ենք պարտք, իսկ այդ կյանքը միայն մշակույթի ձևով պետք է վերականգնվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը՝ խոսելով հետպատերազմյան շրջանում մշակութային և ազգային արժեքներին վերադառնալու կարևորության մասին:
-Պարո՛ն Ամալյան, կորոնավիրուսային համավարակի, ապա դրան հաջորդած պատերազմի հետևանքներն առ այսօր դեռևս ակներև են և իրենց զգացնել են տալիս բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մշակութային ոլորտում: Ստեղծված իրավիճակում, երբ ազգային արժեքները առավել քան կարևոր են, ինչպե՞ս կրկին կարող ենք վերադառնալ մշակութային կյանքին:
-Հասարակության մեջ այն թևը, որ սոցիալական միտինգի համար կարող է ճանապարհ փակել, այդ խավն ի վերջո պետք է հասկանա, որ ավելի կարևոր բաներ կան: Մշակույթը մարդու միջի մարդն է առաջ բերում: Ինտելեկտը միջոց է այդ ճանապարհին, բայց առաջնայինը մշակույթն է: Ուստի, որքան արագ անցնենք մշակութային կյանքին, այնքան արագ կվերականգնվենք:
-Իշխանության վարած մշակութային քաղաքական օրակարգում վերջին շրջանում լեզուն, մշակույթը կարծես երկրորդվել են: Այդ առումով հստակ քայլեր արվեցին, որը հասարակությունը տեսավ: Ի՞նչ կլինի մեր հասարակության հետ, եթե այդ արժեքները մնան ստվերում: Այս առումով ի՞նչ ունեն անելու մշակույթի գործիչները:
-Ոչ մի քամի մեր արժեքներին չի կարողանա վնաս տալ: Ձեր նշած քաղաքական օրակարգն առաջ քաշողներն աներևույթ մարդիկ են, իրենք քաղաքական ոչնչություններ են, որ ոնց առաջացել են, այդպես էլ վերանալու են: Նրանք, ովքեր կորոշեն կամ փորձ կանեն վերացնել ազգային, մշակութային արժեքները, մի գեղեցիկ օր վերանալու են, իսկ արժեքները մնայուն են:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: