Ռուս «յութուբերը» հանուն դիտումների ջարդուփշուր է արել վայրկյաններ առաջ ավտոսրահից 212 000 դոլարով գնված բոլորովին նոր Porsche Taycan-ը (լուսանկարներ, տեսանյութ)
Համացանցում դիտումներ և «լայքեր» հավաքելու համար «յութուբերներն» անցնում են ծիծաղելիության սահմանը և հաճախ վտանգավոր հնարքներ ցուցադրում: Նրանցից է ռուս օգտատեր Միխայիլ Լիտվինը, որի վերջին «հերոսությանն» անդրադարձել է luxurylaunches.com-ը:
Նա արդեն հայտնի է Mercedes-AMG G63 մակնիշի մեքենայի հետ կապված տարօրինակ փորձերով: Նախկինում նա գերմանական սպորտքարը ցած էր նետել ուղղաթիռից: Մի ուրիշ անգամ ամբողջությամբ հրդեհել էր նման մոդելի մեքենան:
Այս անգամ նա ավտոսրահից 212 000 դոլարով գնել է բոլորովին նոր Porsche Taycan Turbo S մակնիշի մեքենան և ջարդուփշուր արել այն մինչև ավտոսրահից դուրս գալը: Մեքենայի ղեկին նստելուն պես նա ընթացել է ապակե ցուցափեղկի ուղղությամբ՝ կոտրելով թե՛ ապակին, թե՛ նորագույն սպորտային սեդանը: Բարեբախտաբար, այս անգամ մեքենան ամբողջովին չի շարքից դուրս եկել, և այն հնարավոր կլինի կարգի բերել:
Տեսահոսթինգում օրեր առաջ հրապարակված տեսանյութն արդեն ավելի քան 4 մլն դիտում է ունեցել: