Ամանդա Բայնսը հոգեբուժարանում կմնա կես տարի ևս (լուսանկարներ)
Ցավոք սրտի Ամանդա Բայնսի գործերը շատ վատ են: Բժիշկները պնդում են, որ նա իր բուժումը պետք է շարունակի դեռ կես տարի:
Հիշեցնենք, որ դեռ ոչ շատ վաղուց Ամանդան, չէր ներկայացել իր դատավարությանը. նա մեղադրվել էր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու մեջ: Նրա փաստաբանը դատավարության ժամանակ ասել էր, որ Ամանդան չի ներկայացել դատավարության, քանի որ ամբողջությամբ չի գիտակցում թե ինչ է իր հետ կատարվում:
Փաստաբանը խնդրել է, որպեսզի դատվարությունը հետաձգվի 18 ամսով, մինչև Ամանդան անցնի համապատասխան բուժումները: