Նայրոբիի ահաբեկչության ժամանակ մահացել է հղի ռադիոհաղորդավարուհի
Նայրոբիի` Westgate առևտրի կենտրոնի վրա ահաբեկչություն գործելու ժամանակ սպանվել է հայտնի ռադիոհաղորդավարուհին՝ իր չծնված երեխայի հետ:
Ռադիոհաղորդավարուհին այդ օրն առևտրի կենտրոնում անց էր կացնում խոհարարական մրցույթներ: Ինչպես փոխանցում են լրատվամիջոցները, հաղորդավարուհին եղել է հղիության 6-րդ ամսում:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին: Զինված ահաբեկչական խումբը հարձակում էր գործել Քենիայի մայրաքաղաքում գտնվող Westgate առևտրի տան վրա: Այդ ժամանակ առևտրի կենտրոնում եղել է 200 մարդ, որոնցից 67 զոհվել են, ևս 65 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ահաբեկչության պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել սոմալիական Աշ-Շաբաբ խմբավորման իսլամիստները: