ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու-Յորքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
![](/timthumb.php?src=upload/40391.png&w=450)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:
Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության Մոսկվայի թղթակցին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:
Ըստ այդ տեղեկության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) հանդիպումը նախարարների հետ կկայանա Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում:
Համանախագահները հանդիպում կունենան Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ առանձին-առանձին:
Սա կլինի ԱՄՆ-ի նորանշանակ համանախագահի՝ հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ առաջին համատեղ հանդիպումը: